Մեր կարևորագույն խնդիրներից է միջազգային հանրությանն ամեն օր ներկայացնել Արցախի հարստությունը. Միքայելյան
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը գրում է.
«Ինչպես Ադրբեջանն այս 30 տարիների ընթացքում չէր ընդունում Արցախի Հանրապետությունը և շարունակում էր քարտեզները ներկայացնել իրենց հաճո ձևով, այնպես էլ մենք երբեք չենք ընդունելու տարածքային դավաճանական փոփոխությունները։ Քարտեզն այսպիսին է մնալու, մինչև Ադրբեջանի և իր դաշնակիցների կողմից օկուպացված տարածքները վերադարձվեն։ Չմոռանանք, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից (և ցավոք, մեր այսօրվա իշխանություններից) համարյա ոչ-ոք չի ճանաչել Արցախի գրավված մասի՝ Ադրբեջանին պատկանելու փաստը։
Վերջապես, միայն տարածքը հսկողության տակ պահելը չէ, կա պատմություն, կա մշակույթ, կան ավանդույթներ։ Մեր կարևորագույն խնդիրներից է միջազգային հանրությանն ամեն օր ներկայացնել Արցախի հարստությունը՝ գիտությունը, արվեստը, գրականությունը, արհեստները, որոնք հենց այս ամբողջ (և դեռ ավելի) տարածքում են ստեղծվել ու մտել համաշխարհային ժառանգության մեջ։
Երբ մենք ցանկացած բանակցությունների կամ քաղաքական քայլերի ենք գնում, պետք է աշխարհը վստահ լինի, որ սա մեր տարածքն է։ Հենց այսպես մեզ պարտված չենք զգա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան