Իտալիայի դեսպանը սպանվել է Կոնգոյում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատտանասիոն սպանվել է ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով: Իտալիայի ԱԳՆ ֆեյսբուքյան էջով տարածված տեղեկությունը հրապարակել է «Գազետա ռու»-ն:
«Արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով հաստատում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատտանասիոյի և կարաբինիերի կորպուսի զինվորի մահվան լուրը», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ դիվանագիտական առաքելության ղեկավարն ու զինվորները տեղաշարժվել են աֆրիկյան երկրում ՄԱԿ-ի կայունացման առաքելության մեքենաներով:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նա նշել է, որ արվելու է հնարավորը դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործներին բացահայտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ