Պատգամավոր Հայկ Սարգսյանը սպառնացել է քաղակտիվիստին
Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական սկանդալային պատմության մեջ է հայտնվել։ Նա հրապարակային կերպով սպառնացել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին։
Վերջինը հրապարակել է գրավոր խոսակցության մի հատված, որը վերաբերում է Գագիկ Սողոմոնյան անունով կեղծ օգտատիրոջ գրառումներին։ Հիշեցնենք, որ հենց այս օգտատիրոջը բացահայտելու գործով ԱԱԾ-ն վերջին օրերին աղմկահարուց ձերբակալություններ է սկսել, որոնք փաստաբանները քաղաքական հետապնդում են որակում։ Երեկ կալանավորվել է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Մազմանյանը գրել է.
«Էս հարցով մոտ մեկ տարի առաջ դիմել էի ԱԺ պատգամավորներից մեկին։
Իսկ հիմա լծակներ կան փաստորեն։
Հիմա ինչ էլ անի կամ ասի էտ քիչա ձեզ»։
Գրառմանը մեկնաբանությամբ արձագանքել է իշխանական պատգամավորը
«Լսի այ անինքնասեր բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես ձեռիցս չես պրծնի»։
Դատելով Մազմանյանի հաջորդ գրառումից՝ «Փաստաբանիս գործերին հաջողություն», Մազմանյանը պատրաստվումէ հայց ներկայացնել Հայկ Սարգսյանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան». Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր
- Պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց խոչընդոտել Ջհանգիրյանին հարց տվող լրագրողին
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
- Իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը․Ա․Բաբայան
- Հրապարակ. Որոշել են՝ եթե պարզվի, որ Հայկ Սարգսյանը խաբել է Մակունցին, չի մարսելու
- Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին
- Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին