Մարզադաշտի մեծության երկնաքարը փետրվարի 22-ին մոտենալու է Երկիր մոլորակին
NASA-ն հայտնում է, որ մարզադաշտի մեծության երկնաքարը և մի քանի փոքր այլ երկնաքարեր երկուշաբթի՝ փետրվարի 22-ին, կմոտենան Երկիր մոլորակին: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
NASA JPL հետազոտական կենտրոնի գիտնականների հաշվարկներով՝ 2020 XU6 անվամբ երկնային մարմինն ունի 213 մ տրամագիծ, որը չափերով կարելի է համեմատել մարզադաշտի հետ: Այն մինչև 4 միլիոն կմ կմոտենա մոլորակին:
Բացի այդ, այսօր երկնային այլ մարմիններ էլ են թռչելու Երկիր մոլորակի կողքով, բայց նրանք լինելու են ինքնաթիռների մեծության: 23 մ տրամագծով 2020 BV9 երկնաքարը կլինի մեր մոլորակից մոտ 5,6 միլիոն կմ հեռավորության վրա, իսկ 40 մետր տրամագիծ ունեցող 2021 CC5 երկնաքարը թռչելու է Երկրից 6,9 միլիոն կմ հեռավորության վրա: