Իրավունք 14:34 23/02/2021 Հայաստան

Կարեն Մեժլումյան. Հենց դատարանը պետք է դատախազին նկատողություն աներ

Ընդմիջման ավարտից հետո դատարանի դահլիճ վերադարձած դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այսօր սահմանդրական կարգի տապալման ենթադրյալ գործով դատական նիստը սկսել է ուշացումով, քանի որ փորձել են պարզել փասաբան Էրիկ Ալեքսանյանը հնարավորություն ունե՞ր ներկայանալու։

Նա հաշվարկել է, որ Վերաքննիչ դատարանի Շենգավիթ նստավայր հեռավորությունը հաշվի առնելով՝ Էրիկ Ալեքսանյանը կարող էր ժամը 13։20 լինել նիստերի դահլիճում։

«Հաջորդ դատական նիստին Էրիկ Ալեքսանյանի ներկայությամբ դատարանը կանդրադռանա վերջինիս վարքագծի քննարկմանը»,-հայտարարեց դատավորն ը՝ ավելացնելով, եթե դատավարության մասնակիցները հայտարարություն ունեն, կարող են անել։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ նախորդ նիստում փաստաբանի  բացակայության հարցը քննարկվել է։

«Նա նշեց դատական նիստի մասին, իսկ դատարանը գնահատական տվեց, որ հաջորդ նիստին բացակայությունը հարգելի չի համարելու։ Մենք հայտարարում ենք, որ Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը չարամիտ է, և կազմում է պաշտպանության կողմի վարքագծի բաղադրիչներից մեկը, սա անհարգալից վերաբերմունք է դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ, նա չի կարող պլանավորել մեր օրը»,-ասաց դատախազը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանն առնվազն անտրամաբանական ու ոչ ընդունելի որակեց «չարամիտ» և այլ որակումներ տալն այն պարագում, երբ նիստին Ալեքսանյանը ներկա չէ։

«Նա դատարանին նախապես ներկայացրել է իր ծանրաբեռնվածության մասին։ Դատական նիստի մասին միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանը դատարանի աշխատակազմ ներկայացրել է երեկ։ Սա ևս խոսում է անձի պատշաճ վարքագծի մասին»,-ասաց Վարդևանյանը։

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն իր հայտարարության մեջ ընդգծեց՝ ինչո՞ւ է դատական նիստն ուշ սկսկել, երբ այն նշանակված էր աժմը 13։00-ին։

«Իսկ ժամը 13։00-ին Էրիկ Ալեքսանյանն ունեցել է աշխատանքային ծանրաբեռնվածություն, ինչի մասին տեղեկացրել է։ Մենք ինչո՞ւ ժամը 13։00-ին չենք սկսել դատական նիստը, արհեսականորեն ձգձգել է։ Կամ որտեղի՞ց դատարանը գիտեր, որ Վերաքննիչ դատարանում նիստը պետք է հետաձգվեր։ Կարո՞ղ է արդեն դատարանը միջոցներ էր ձեռնարկել, որ այնտեղի դատական նիստը խափանվեր, որ Էրիկ Ալեքսանյանի մոտ իբր արհեստական հիմքեր ստեղծվեն, որ արհեստականորեն այս դատական նիստին չի ներկայացել։ Այս ամեն ինչը գալիս է նախորդ դատական նիստից, քանի որ աշխատանքային մթոնոլորտը դատարանի նախաձեռնությամբ խաթարվում է»,-ասաց Պողոսյանը։

Նա նկատեց, դատարանը կարող էր մեկ ժամ ուշացումով նշանակեր նիստը, քանի որ Վերաքննիչում արդեն նշանակված էր դատական նիստ, որի մասին Ալեքսանյանը տեղեկացրել էր։
Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն արձագանքեց դատախազի կողմից պաշտպանների հասցեին արված հայտարարությունը, անթույլատրելի որակեց նման որակումը։

«Ես գտնում եմ, որ հենց դատարանը պետք է դատախազին նկատողություն աներ, որ նման որակումներ՝ առավել ևս ամբողջ պաշտպանական կողմի վրա տարածելով չանի։ Հուսով եմ, որ դատարանը դրան կանդրադառնա»,-ասաց Մեժլումյանը։

Դատավոր Դանիբեկյանն ասաց՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վարքագծին դատարանը կանդրադառնա, իսկ մինչ այդ դատավարության մասնակիցները կարող են հայտնել իրենց կարծիքները, որոնք կարող են չհամընկնել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն արձագանքեց, դատախազներին էր պետք սկզբում զգուշացնել, որ չպետք է անդրադառնանա պարոն Ալեքսանյանի վարքագծին, մինչդեռ անդրադարձան՝ չիմանալով բուն պատճառները։

«Ավելին, փորձեցին պաշտպանական կողմի վրա ստվեր գցել՝ հավանաբարա հաշվի առնելով, որ տեսախցիկներ կան, հակառակ դեպքում, համոզված եմ, որ նման բան չէին անի, այդ ելույթը կարող էր նախատեսված լինել տեսախցիկից այն կողմ գտնվողների ու իրավիճակից ոչ այնքան լավ հասկացողների համար»,-ընդգծեց Ալումյանը։

Ապա նա նկատեց, որ այսօրվա նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով, և ոչ մի բացատրություն պատճառի մասին  չի տրվել։

«Այդ կես ժամվա ընթացքում մենք լեգիտիմ իրավունք ունեինք թողնել ու գնալ, քանի որ դուք մեզ հրավիրել եք, մենք եկել ենք, ու ոչ մեկ մեզ չի ասում, թե ինչու նիստը չի բացվում, բայց մենք համբերատար ձեզ սպասեցինք»,-ասաց Ալումյանը՝ ավելացնելով, որ դատավորը պետք է բացեր դատական նիստը, ապա կամ ընդմիջեր կամ հետաձգեր։

Փաստաբանի խոսքով, մեծ հավանականություն կա, որ Վերաքննիչի նիստը մտածված տապալել են դատախազն ու քննիչը՝ չներկայանալով դրան։ Այդ նիստին չի ներկայացել նույն ինքը՝ դատավոր Դանիբեկյանը, թեև այդ գործով շահագրգիռ անձ է։ 

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13։00։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}