Քաղաքական 15:53 23/02/2021 Հայաստան

Ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է. ՀՓՇ

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։

Հատուկ դիտավորությամբ բռնության ենթարկվեց նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:

Հայրենիքին դավաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին հույսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատավորող, օրենքն ու Սահմանադրությունը ոտնատակ տված մի խումբ հանցագործների վրա է:

Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է:

Բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:

Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:

Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության այս սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:

Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:

Սիրելի՛ հայրենակից,

այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, շտապ հավաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու մեր վճռականությունը:    
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23.02.2021թ.»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։
Աղբյուր` Panorama.am
14:34
Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
«Մարտի 1-ին հսկայական ճիգերից հետո՝ աներևակայելի փողով, վարչական ու քրեական ռեսուրսով, նա չկարողացավ բեմադրել մարդաշատություն»։
Աղբյուր` Panorama.am
14:19
Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Կապանում. Mediaport
Mediaport  թելեգրամյան ալիքը գրում է.  «Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն...
Աղբյուր` Panorama.am
13:56
«Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն»
Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մի քանի շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ոչ ճանապարհներին, ոչ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն էլ չպետք է լինեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.  «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող...
Աղբյուր` Panorama.am
13:39
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:23
07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4046 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:32
Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան
«Մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»։
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
Tert.am լրատվական կայքը մարտի 6-ին հրապարակել էր՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Հետպատերազմական փուլում յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Լարսում 520 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով...
Աղբյուր` Panorama.am
09:55
Տպավորություն է, որ ՀՀ-ն սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում. Փորձագետ
«Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Երկու զոհ՝ Հալաբյան փողոցի ՃՏՊ -ից
Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային...
Աղբյուր` Panorama.am
09:49
Երևանում և մարզերում կլինեն հոսանքազրկումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
23:37
Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
«Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը»:
Աղբյուր` Panorama.am
23:35
Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
«Քանի որ թուրքերին չենք սիրում, Աթաթուրքի զինվորական ապստամբության օրինակը, որի արդյունքում Թուրքիան փրկվեց, չեմ բերում»։
Աղբյուր` Panorama.am
22:18
Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը
Արցախյան պատերազմում մահացել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝...
Աղբյուր` Panorama.am
20:52
Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
«Ես աջակցում եմ ցանկացած շարժման, որը միտված է այս ապիկար իշխանությունների հեռացմանը։ Թե ինչով կաջակցեմ, հիմա չեմ ասի, բայց որ շատ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը 2020-ի մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով իր հոգեկան առողջությունը. ՅՈՒՆԻՍԵՖ
Համավարակի երկրորդ տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ կատարել հոգեկան առողջության ծառայություններում
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված է. Վրթանեսյան
«Բացահայտ անօրինականություն է։ Հայտարարություն է հանցագործության մասին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:52
Տնտեսի կիրակի՝ 07.03
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:
Աղբյուր` Panorama.am
19:48
Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
«Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»։
Աղբյուր` Panorama.am
19:44
Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Մարտի 18-ին ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալու է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:23
Տղամարդը տարիներ շարունակ ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից
Իռլանդական Քով քաղաքի բնակիչներից մեկը մի քանի տարի ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}