Ձեր որդիների գերության մեջ հայտնվելու միակ մեղավորը Նիկոլն է․ Գեղամ Նազարյան
Գերության մեջ գտնվողների ծնողների հոգեվիճակը բարդ է նկարագրել։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրում է Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում։
«Նրանց հույզերի հետ խաղացողները, նրանց զգացմունքները, նրանց ծանր վիճակը սեփական շահերի համար օգտագործելը, նրանց միջոցով ժողովրդական պայքարի վրա ազդելու փորձերը, մեղմ ասած, անբարոյականություն է։
Գերության մեջ հայտնված տղերքի ծնողներ, հարազատներ, հեռու մնացեք իշխանության կեղտոտ ներկայացուցիչներից։ Թույլ մի տվեք, որ նրանք ձեզ օգտագործեն իրենց կեղտոտ խաղերի համար։ Եվ իմացեք, ձեր որդիների գերության մեջ հայտնվելու միակ մեղավորը նիկոլն է։ Ձեր տղաների վերադարձի միակ խոչընդոտը նույն նիկոլն է։ Հեռու մնացեք ծանր հոգեվիճակում գտնվող մարդկանցից»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին