Քաղաքական 09:55 24/02/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Էրդողանի լարախաղն Արևմուտքի և Արևելքի միջև կարող է շուտով տապալվել

Անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Ջո Բայդենի ընտրությունից ի վեր հարյուրավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք վերլուծում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև խնդրահարույց հարաբերությունները: Նախագահ Բայդենը չի թաքցնում իր անբարյացակամ, եթե ոչ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի հիմնական տարաձայնությունները հետևյալն են.

1)    ԱՄՆ աջակցությունը իր քուրդ դաշնակիցներին Սիրիայում, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ.

2)    Թուրքիայի կողմից S-400 ռուսական հրթիռների գնումը, որոնք կարող են բացահայտել ՆԱՏՕ-ի ռազմական տեխնոլոգիաները Մոսկվայի առջև: Արդյունքում, ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց առաջադեմ F-35 ինքնաթիռների վաճառքը և պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ․

3)    ԱՄՆ-ի հրաժարումը արտահանձնել թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիան կեղծ մեղադրանք է առաջադրել 2016-ին Էրդողանի դեմ պետական հեղաշրջում հրահրելու մեջ.

4)    Թուրքիայի խայտառակ վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում՝ շինծու մեղադրանքներով հազարավոր անմեղ քաղաքացիական անձանց, լրագրողների և դատավորների բանտարկություններով, որոնք նախագահ Բայդենը անընդունելի է համարում:
Էրդողանը հետևում է Օսմանյան կայսրության ռազմավարությանը՝ միմյանց դեմ լարելու եվրոպական մրցակից տերություններին՝ կողմերից մեկից մյուսին անցնելով և փոխելով գործընկերներին։

Օրինակ՝ նա իրեն հռչակել է բոլոր մահմեդականների և հատկապես  պաղեստինցիների պաշտպանը՝ մինչև վերջերս ռազմական համագործակցության մեջ լինելով Իսրայելի հետ: Մեկ այլ օրինակ է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքին՝ միաժամանակ միլիարդավոր դոլարների ժամանակակից ռուսական հրթիռների ձեռքբերումը, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զենքերի հետ:

Միևնույն ժամանակ, Էրդողանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մինչ Սիրիայում և Լիբիայում ներգրավված է ռազմական բախման մեջ Ռուսաստանի հետ: Թուրքիան և Ռուսաստանը, որպես կանոն, հակառակորդ երկու երկրներ, նույնպես կարողացան համաձայնություն եզր գտնել Արցախյան հակամարտության մեջ։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվել է Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, երբ Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Էրդողանը զայրացած էր Օբամայի վրա սկզբնական ընկերությունից հետո: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Թուրքիայի ղեկավարն  առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացրեց Միացյալ Նահանգների հետ: Դեռևս անհասկանալի է, թե ինչն էր այդքան ջերմ անձնական համակրանք հարուցել այդ երկուսի միջև: Արդյոք դա Թրամփի ֆինանսական շահե՞րն էին Թուրքիայում, թե՞ արտառոց սերն ամբողջ աշխարհի բռնակալների հանդեպ: Թերևս երբեք չենք իմանա։

Այնուամենայնիվ, Բայդենն առաջին կրակոցն արձակեց՝  2019 թ․ դեկտեմբերին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա Էրդողանին անվանեց «բռնապետ» և հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմության առաջնորդներին, «որպեսզի նրանք կարողանան հաղթել ու տապալել Էրդողանին ոչ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով»:

Հաջորդ անհարմար իրավիճակը ստեղծվեց, երբ Էրդողանը նոյեմբերի ընտրություններից մի քանի օր անց շնորհավորեց Բայդենին, իսկ Բայդենը չորս ամիս անց դեռ չի կապվել Էրդողանի հետ, չնայած նա զանգահարել է աշխարհի շատ այլ ղեկավարների: Էրդողանը պետք է որ խորապես վիրավորված լինի այս դիվանագիտական արհամարհանքից:

Թուրքիայի նկատմամբ Բայդենի վարչակազմի կոշտ քաղաքականության առաջին նշանն ակնհայտ դարձավ 2021 թ․ հունվարի 19-ին ԱՄՆ-ի առաջադրված պետքարտուղար  Էնթոնի Բլինկենի կողմից Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատման լսումների ժամանակ, երբ նա բացահայտորեն Թուրքիային անվանեց «այսպես կոչված ռազմավարական գործընկեր» և բարձրացրեց ավելի մեծ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այդ երկրի նկատմամբ։

«Այն գաղափարը, որ մեր ռազմավարական, այսպես կոչված ռազմավարական գործընկերը, համահունչ է  մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկի հետ Ռուսաստանում, անընդունելի է», ասաց Բլինկենը։ «Կարծում եմ, որ պետք է տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողել առկա պատժամիջոցները, և հետո պարզել, թե արդյոք անհրաժեշտ է ավելին անել»:

Թուրքիայի վերաբերյալ Բլինկենի քննադատական մեկնաբանությունը հետագայում վերահաստատեց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը Թուրքիային բնութագրեց որպես «դաշնակից, որը շատ առումներով... չի գործում որպես  դաշնակից, և դա շատ, շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, և մենք ոչ մի պատրանք չունենք այդ առումով»։ Սալիվանը Թուրքիային տեղադրեց Չինաստանի հետ միևնույն դասակարգում:

2021 թ. փետրվարի 5-ին Պենտագոնը հաստատեց, որ Բայդենի վարչակազմը մտադիր չէ վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները ռուսական հրթիռները գնելու համար: Թուրքիայի «S-400 գնելու որոշումը անհամատեղելի է Թուրքիայի որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակցի պարտավորությունների հետ», ասաց Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել․․․․ Մենք հորդորում ենք Թուրքիային չպահել S-400 համակարգը․․․․ Վերջին տասնամյակում Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Միացյալ Նահանգներից «Փեթրիոթ» պաշտպանական համակարգը գնելու համար, փոխարենը նախընտրեց գնել S-400-ը, որը Ռուսաստանին տալիս է եկամուտ, հասանելիություն և ազդեցություն», ասաց Քիրբին:

Իրավիճակն ավելի սրելով, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի սկզբին կրկնեց այն անհիմն մեղադրանքը, որ 2016-ին ձախողված թուրքական հեղաշրջման հեղինակը Միացյալ Նահանգներն էր: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հանդես եկավ խիստ հանդիմանությամբ՝ թուրք նախարարի պնդումները համարելով «ամբողջովին սուտ»։ Դրանք «անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի հետ», ավելացրեց Փրայսը:

Մեկ այլ վիճելի հարց է 2016-ի հեղաշրջմանը օժանդակելու կեղծ մեղադրանքներով Լիհայ համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Հենրի Բարքիի հեռակա թուրքական դատավարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտն անհիմն է համարել պրոֆեսոր Բարքիին առաջադրված մեղադրանքները:

2021 թ. փետրվարի 10-ին ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ արեց Թուրքիային անհապաղ ազատ արձակել բանտից թուրք բարերար և իրավապաշտպան Օսման Կավալային, որն ավելի քան երեք տարի անազատության մեջ է գտնվում առանց դատապարտման: Կավալային կեղծ մեղադրանք է առաջադրվել 2016-ի ձախողված հեղաշրջման ժամանակ պրոֆեսոր Բարքիի հետ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ: 

Պետդեպարտամենտը հորդորեց Թուրքիային կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ վերջին կայացրած վճիռը՝ Կավալային ազատ արձակելու մասին:

2021 թ. փետրվարի 15-ին, երբ Բլինկենը վերջապես զանգահարեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, նա Թուրքիային հորդորեց չպահել ռուսական S-400 ցամաք-օդ հրթիռային համակարգը:

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ ռուսական հրթիռներ գնելու համար, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը լկտիաբար նախազգուշացրեց. «Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս որոշման դեմ, ինչը բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա և պատասխան քայլերի կդիմի այն եղանակով և ժամանակ, որը նպատակահարմար կհամարի»:

Թուրքիան դեռ փորձում է միջոցներ գտնել ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այն 2021 թ․ փետրվարի 1-ին վարձեց Arnold & Porter խոշոր ամերիկյան լոբբիստական ընկերությունը Վաշինգտոնում ՝ լուծելու համար ռուսական հրթիռների շուրջ ԱՄՆ կառավարության հետ վեճը:

Պայմանագիրը կնքվել է Անկարայի պաշտպանական արդյունաբերության հիմնական մարմնին՝ Պաշտպանական արդյունաբերության նախագահությանը պատկանող Անկարայում գտնվող SSTEK Defense Industry Technologies-ի հետ: SSTEK-ը համաձայնել է վեց ամսվա ընթացքում Arnold & Porter-ին վճարել 750 հազար դոլար՝ Թուրքիային տրամադրելու «ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն»:

Շատ կասկածելի է, որ Թուրքիան իր վարձու լոբբիստի միջոցով կարողանա լուծել ռուսական հրթիռների հետ կապված վեճը: Հետաքրքիր է, որ SSTEK-ի հետ պայմանագրում նշված է, որ Arnold & Porter-ը «որևէ խոստում կամ երաշխիք չի տալիս» արդյունքի վերաբերյալ: «Եթե որևէ պատճառով գործը հաջողությամբ չավարտվի, SSTEK-ը պատասխանատու կմնա ընկերության կողմից սույն պայմանագրի պայմաններին համապատասխան գանձվող բոլոր վճարների և գանձումների համար»:

Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Թուրքիայի տնտեսությունը կործանման եզրին է, և թուրք ժողովուրդը ֆինանսական ծանր դրության մեջ է, Էրդողանը թուրք հարկատուների 750 հազար դոլար գումարը  ծախսում է անօգուտ լոբբինգի վրա:

Մնում է տեսնել, թե արդյոք Թուրքիային կհաջողվի իր լարախաղաց հմտություններով պահել ռուսական հրթիռները և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից: Եթե Թուրքիային ստիպեն ազատվել հրթիռներից, նա ստիպված կլինի բախվել Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ խախտման հետևանքներին: Դրանից հետո Թուրքիան ստիպված կլինի ընտրել կա՛մ Արևելքը, կա՛մ Արևմուտքը: Նա այլևս չի կարողանա խաբել երկու կողմերին։ Բայդենը և Բլինկենը չափազանց փորձառու են Էրդողանի հնարքներին չտրվելու համար։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վիճակը լավագույնս նկարագրում է լրագրող Նիկոլաս Մորգանի վերջերս հրապարակված հոդվածի վերնագիրը՝ «Արդյոք Թուրքիան Բայդենի դաշնակիցն է դժոխքի՞ց»: Շուտով կպարզվի։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:56
Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ականները. Արթուր Խաչատրյան
«Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ական պատգամավորները, ձեր իշխանության մյուս ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ
«Եթե մենք չեն պայքարում մեր ու մեր գործընկերների իրավունքների համար, ապա ի՞նչ գործ ունենք ԵՊՀ-ում»,-մայր բուհի բակում հրավիրած...
Աղբյուր` Panorama.am
11:39
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»,-  ՀՀ-ում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի կարծիքով, Հայաստանի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։
Աղբյուր` Panorama.am
11:12
Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան
ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
Աղբյուր` Panorama.am
11:02
Պատրաստ չեք անգամ առողջ գաղափարները քննարկել այն պատճառով, որ ներկայացրել է ընդդիմադիր պատգամավորը. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Տոտալ մերժողական մոտեցումը հանգեցնում է նրան, որ ընդհանրապես նաև առողջ գաղափարները թեև ներքին համոզմամբ ընդունում եք, բայց  պատրաստ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Նազենի Հովհաննիսյան. Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է. «Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին
«Ավարտեք, խնդրում եմ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանի ելույթին միջամտեց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:29
ԱԺ բակի սրճարանը պատրաստ է
Ազգային ժողովի բակում բացօթյա սրճարանը պատրաստ է։ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ
Մեկնարկեց ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Գրանցվեց  84 պատգամավոր, քվորումն ապահովված է։ ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոտայքի մարզում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Yandex-ի վարորդը դերասանուհուն անասուն ու ոչխար է ասել, ապա նրա հետևից տուն գնացել. Լիա Զախարյանը տեսանյութեր է հրապարակել
«Անասուն ես, քեզ  ինչ ասեմ։ Ոչխար, բա քեզ ինչ ասեմ»։ Yandex. go Armenia-ի տաքսիներից մեկի վարորդն այսպես է դիմում դերասանուհի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ինչպես է կյանքի վերջին օրերն անցկացրել Ալեքսանդր Մասլյակովը
«Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:01
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝  նվիրված մեր ժամանակի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սուրենյանց. Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»
Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նալբանդյան գյուղում զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է
Նախօրեին Արմավիր մարզի Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ
«Նոա»-«Չելսի» խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դրան սպասում ենք մեծ ոգևորությամբ։ Metaratings.ru -ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաստատել է, որ շուտով մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Քննարկվել են Սրբազան շարժման առաջիկա անելիքները
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսկ Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ չի կարելի անել, եթե երեխան մաքրող միջոց է խմել. Բժշկի խորհուրդը
Մուրացան համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում է մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
11:31 09/09/2024

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}