Քաղաքական 10:56 24/02/2021 Հայաստան

Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը

Ռուսական մամուլն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» անգործունակության մասին հայտարարությանը։ Մասնավորապես, Փաշինյանը, պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է, որ «նա պետք է պատասխանի՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

«Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանից գնված Իսկանդերի անարդյունավետության մասին»,- գրում է Ria-ն, նշելով, որ Փաշինյանը մանրամասներ չի հայտնել։ 

Ասվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց հակամարտության ընթացքում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին: Բայց թե որ ուղղությամբ էր կիրառվել համալիրը, նա չէր ասել:

Ռուսական Vedomosti-ն ևս գրում է․ «Փաշինյանը հայտարարեց Ռուսական «Իսկանդեր»-ի անարդյունավետության մասին»

Նշվում է, որ 2016 թվականին Հայաստանը առաջին օտարերկրյա պետությունն էր, որը Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Դրանք ցուցադրվել են նույն տարվա սեպտեմբերին`երկրի Անկախության օրվա շքերթին: Հայաստանն այդ զենքերը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին պայմանագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նպատակն է ոչնչացնել հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև թիրախները՝ մինչև 500 կմ հեռավորության վրա: Երևանը զինված է 280 կմ հեռահարություն ունեցող «Իսկանդեր» համալիրի տարբերակով, գրում է կայքը։ 

«Փաշինյանը հաստատեց տեղեկատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր» համալիրի օգտագործման մասին»,- գրում է interfax-ը, մեջբերելով Փաշինյանի խոսքերը։

Interfax-ը ևս նշում է Մովսես Հակոբյանի խոսքերը, որ Իսկանդերն օգտագործվել է, բայց որտեղ և երբ չի նշել։

Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իսկանդերն օգտագործվել է Շուշի քաղաքի ուղղությամբ՝ պատերազմի վերջին օրերին:

«Փաշինյանը ռուսական «Իսկանդերները» անվանել է անգործունակ»,- գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ 2020-ի նոյեմբերին հաղորդվեց, որ հայկական զինված ուժերը «Իսկանդեր» են օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման ընթացքում: 

«Փաշինյանը կասկած հայտնեց ռուսական «Իսկանդեր»-ի արդյունավետությանը»,-գրում է RBC-ն։

Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում աշնանային հակամարտության ընթացքում ռուսական հրթիռային համակարգերը «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:

Անցյալ տարի Ղարաբաղում հակամարտության ընթացքում Հայաստանն ուներ առնվազն 16 հրթիռային համակարգ՝ ութ Էլբրուս, չորս Տոչկա և չորս «Իսկանդեր»:

Մեջբերվում է նաև Մովսես Հակոբյանի խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը օգտագործել է «Իսկանդեր»-ը:

Իսկանդեր համալիրներն առաջին անգամ ցուցադրվել են 2016-ի սեպտեմբերին Երևանում կայացած զորահանդեսում: Երկրի Պաշտպանության նախարարությունը հաստատել է համալիրների առաքումը 2017-ի փետրվարին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ պայմանագրի մանրամասները դասվում են որպես «խիստ գաղտնի»: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ դրանց տեղակայումը հարկադրված միջոց է՝ տարածաշրջանում իրավիճակը հավասարակշռելու համար, գրում է կայքը։ 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իսկանդեր» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի (OTRK) անգործունակության մասին»,-գրում է Lenta-ն։

«Իր հերթին, վարչապետն ասել է, որ ռուսական հրթիռները «օգտագործելի չեն» և ամբողջությամբ չեն պայթում: «Թող (Սարգսյանը՝ Lenta.ru- ի մեկնաբանությունը) հարց տա, թե ինչու «Իսկանդեր» հրթիռը չպայթեց: Կամ ինչու՞ այն պայթեց, օրինակ, 10 տոկոսով»,- ասաց Փաշինյանը»,- գրում է Lenta.ru-ն։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:04
Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
Անհետ կորածների և գերիների հարազատները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջը նույն է ՝ գտնել իրենց երեխաներին։...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի
Մի քանի ավիացիոն մասնագետներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ու դրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դեմ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:42
Ալիև․ Որոշ երկրներ ինձ տապալելու ծրագիր են մշակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվել,  գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Բրիտանական դեսպանատունը Ցավակցությունների գիրք չի բացելու
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ
ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
20:24
Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:20
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դրել լիազորությունները
Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հիմադրամի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ
ՄԻՊ-ը հայտնում է, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված...
Աղբյուր` Panorama.am
20:08
Դատարանը ոչ միայն մերժել է գյուղացու փոխհատուցման պահանջը, այլև նրանից գումար է բռնագանձել
Դատարանը մերժել է Կարճևան գյուղի երկու բնակչի հայցն ընդդեմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի։ «Կարճևանցի Սիմոն Սուրենի Խաչիկյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փորձեք համակերպվել և ընդունել առկա իրողությունը․ Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ ստացել եմ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Ադրբեջանցիների կրակոցներից հետո գյուղացիները վախենում են գնալ ու աշխատել դաշտերում. Սարուշենի գյուղապետ
Գյուղում խուճապ չկա, բայց միևնույն է՝ մարդիկ վախենում են գնալ և դաշտերում աշխատել՝ չնայած այդ դեպքից հետո կրակոցներ չեն եղել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ադրբեջանցիները ցանկանում եմ վերահսկել Սարուշեն տանող ճանապարհը․ Մետաքսե Հակոբյան
Ցավոք ստիպված եմ փաստել, որ վերջին 5 ամիսների ընթացքում Արցախն այլևս անվտանգ չէ,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում
ՀՀ ՀՔԾ մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով․ «Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը...
Աղբյուր` Panorama.am
19:34
Տեսչությունն արձանագրել է ավելի քան 7 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հայտնում է  2021 թվականի մարտի 22-ից  26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք․ Փայլանը՝ Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ
Վաղը` ապրիլի 13-ին, ժամը՝ 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) կշարունակվի ԵԴ/0253/01/19 գործով...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի
Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա, Սարո Գալստյանը և Վիտինյոն միացել են թիմին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Ապրիլի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
18:55
Մերձբալթյան երկրներն առաջին անգամ Ռուսաստանից էլեկտրաէներգիա չեն ստանում
Մերձբալթյան երկրներն առաջին անգամ ամբողջությամբ դադարեցրեցին Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:44
Գիտակցված ձևով երկիրը տանում են նոր փորձությունների, տապալումների, ողբերգությունների․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նաախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վարչապետի հետ հանդիպման գնացած ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար՝ ավելացնելով ևս ութ մարդ և երեք...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հորդանանը խոշոր հաշվով հաղթել է Լիբանանին
Our game մրցաշար. Հորդանանը խոշոր հաշվով հաղթել է Լիբանանին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։  Ապրիլի 12-ին կայացել է  Our game կանանց...
Աղբյուր` Panorama.am
18:14
Թուրքերն ասել են՝ մարդ բերեք, փող կտանք, ու կարծում եմ՝ դրա համար են երեխեքին տարել Հադրութ. զոհվածի հայր
Բայց երեխաներին խաբել են, պոստից հանել են, տարել կոխել մսաղաց։
Աղբյուր` Panorama.am
18:07
Միքայել Մինասյան. Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Խոստանում եմ
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ հրապարակում է արել, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
Ախալքալաքը դեռևս մարտին ստացած AstraZeneca պատվաստանյութի 300 դեղաչափից 290-ը հետ է ուղարկել: Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
17:38
Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո 2019 թվականին Էրիկ Գևորգյանը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Մարտակերտում, թնդանոթահրետանային...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հյուսիսային Կորեայինց շուտով կգան պրակտիկայի այս նոր իշխանություն իրեն կոչող խունտայի մոտ. Լարիսա Ալավերդյան
«Նոյեմբերի 9-ին վարչապետի աթոռին գտնվող անձը եռակողմ հայտարարությունը ստորագրելով հանձնել է տարածքները՝ դեռ ողջ և մարտերի մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
17:28
ԱՄՆ բիոլոգիական լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները
«ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական...
Աղբյուր` Panorama.am
17:23
Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը
Ապրիլի 11-ին՝ ժամ 02:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները
Բաքվի կենտրոնում բացել են ռազմավարի այգի, որտեղ ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը՝ այդ թվում սնունդը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}