Այ ողորմելի, դու Ալիևին հաղթողին ես փորձում պատասխանե՞լ. Շարմազանովը՝ Փաշինյանին
«Կապիտուլյանտն արդեն իսկ խիստ քաղաքական ապտակներ է ստացել ռուսական Պետդումայից, բայց չեմ կարծում, որ դրանով ամեն ինչ կավարտվի»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու դրա վերաբերյալ արձագանքներին։
Նրա խոսքով միգուցե «կապիտուլյանտը» թուրքական ապտակների և թուրքական տարաբնույթ ճնշումների սիրահար է, բայց այս դեպքում ինքը ստացել է ռուսական ապտակ։
«Այդ հայտարարությունը պատահական չէր, այլ հստակ ուղղվածության, որն ինքը կատարում է արդեն 3 տարի»,- նշեց նա։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը 5000 մարդու գլուխ է կերել՝ իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում։
«5000 երեխա զոհվեց, 10 հազար քառակուսի կմ հանձնվեց թուրքին, Մեղրիով ճանապարհ է տրվում թուրքին, լրիվ պանթյուրքիզմի ծրագիր է իրականացվում։ Դեռ ներողություն էլ չի խնդրել նա։ Ես նրանից ներողություն չեմ ակնկալում, ես ուզում եմ իր հրաժարականը։ Էս մարդու ամեն օրը, ամեն վայրկյան ավելի կառավարելը հարված է ՀՀ-ին։ Նա արդեն ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն փորձում է Հայաստանը ոչնչացնել»,- կարծիք հայտնեց Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարություններին, ապա ՀՀԿ-ական գործիչն ասաց, որ դա կատարյալ հիմարություն է։
«Էս հողատուի քաղաքականության արդյունքում մեր բանակը կազմալուծվել է, և փաստացի, Արցախյան պատերազմի ընթացքում եթե չլիներ Ռուսաստանը, մենք կկորցնեինք ոչ միայն Շուշին, այլ՝ ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ու այսօր Ստեփանակերտում կլիներ ադրբեջանական դրոշ։ Սա պետք է հեռանա, սա ոչ տնտեսության հետ կապ ունի, ոչ սոցիալական հարցերի։ Ջարդ ու փշուր է արել ամեն ինչ։ Իսկ իր փորձերը՝ պատասխանել Սերժ Սարգսյանին. այ ողորմելի, Սերժ Սարգսյանը Հեյդար ու Իլհամ Ալիևներին է հաղթել, դու Աիևին հաղթողին ես փորձում պատասխանե՞լ։ Էդքան դուխով եք, 3 տարվա մեջ մի թթու խոսք ասեիք Ալիևին, դուք հազիվ ժողովրդի վրա կրակելու գնահատականներ տաք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել