Հովհաննես Խուդոյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ նոյեմբերի հայտարարությունների վերաբերյալ իրավական ընթացակարգեր դեռ կլինեն
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։
Նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է՝ ծանոթացել են քննիչի ու դատախազի կողմից դատարան ներկայացրած երկու որոշումներին։
«Դատախազն ու քննիչը վկայկոչում են Քրեական դատավարության օրենսգիրքը, որը ասում է, եթե կա չվերացված որոշում, ապա չի կարող նույն հանգամանքներով գործ հարուցվել և դա բողոքը մերժման հիմք է՝ անկախ ամեն ինչից»,-ասաց Խուդոյանը։
Որոշումներին ծանոթանալուց հետո փաստաբանները տեսել են, որ դրանք ամբողջությամբ չեն ծածկում հաղորդման մեջ ներկայացրած հանգամանքները։
«Առնվազն տարբերվող մասով պետք է հարուցված լիներ քրեական գործ, պահանջում ենք դատարանն իր որոշմամբ հաստատի այս հանգամանքն ու հարուցվի քրեական գործ»,-մանրամասնեց Խուդոյանը՝ ավելացելով, որ խոսքը վերաբերում է հատկապես դատավորների նկատմամբ զրպարտչական ու վիրավորական հայտարարություններին, որոնք արել է Նիկոլ Փաշինյանը։
Խուդոյանի խոսքով, իրենք կբողոքարկեն նաև քննիչի ու դատախազի կողմից դատարանին ներկայացված այդ որոշումները, դրանցից մեկը, որը վերաբերում է մայիսի 20-ին դատարանների դռները փակելուն, արդեն բողոքարկվում է։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ նոյեմբերի հայտարարությունների վերաբերյալ իրավական ընթացակարգեր, կարծում եմ, դեռ կլինեն արդեն մյուս որոշման բողոքարկման շրջանակում։ Ակնկալում ենք, որ դատարանը արձանագրելու է՝ մի մասով պետք է հարուցվեր քրգործ, իսկ մյուս մասով մեզ պետք է տրամադրվեր պատճառաբանված որոշում։ Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում։ Ցանկացած դեպքում քննիչը կարող է անձին հաղորդման հիման վրա տալ որոշում, հղում կատարել մեկ այլ որոշման, այդ անձը չգիտի այդ որոշումը կա չկա, ինչ է պարունակում։ Ակնկալում ենք, որ այսուհետ բոլոր նմանատիպ մերժումները պետք է ունենան պատշաճ հիմնավորումներ, ներկայացնեն որոշումները, որպեսզի անձինք պատկերացնեն դրանց բողոքարկման հնարավորությունները»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ էին ՝դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանից ակնկալում ենք որոշում՝ պարտադրվի դատախազությանը գործել օրենքի շրջանակներում. Մինասյան
- ԵՊՀ իրավաբան դասախոսները ևս մտադիր են բողոքարկել դատախազի անգործությունը
- Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան
- Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը
- Արամ Օրբելյան. Երբ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պետք է մոռանանք, որ նա ժուռնալիստ է
- Հովհաննես Խուդոյան. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պարունակում է սպանության սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ