Արցախում վաղն առանց տեղումների եղանակ է սպասվում
Երևանում փետրվարի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ»,-ասվում է հաղորդագրությունում։