Կառավարությունը հավանություն տվեց իր ծրագրի 2020 թ.կատարողականին
«Զեկույցի կառուցվածքը համապատասխանեցվել է 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, Արցախյան պատերազմին և նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին»,- կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի զեկույցը:
Կառավարությունը հավանություն տվեց իր ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին որոշման նախագծին:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ զեկույցի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ԱԺ:
Նրա խոսքով զեկույցում ներառվել են նաև տարբեր ոլորտներում կառավարության 2020 թվականի գործունեության հիմնական արդյունքները:
Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց լրացնել, որ ԱԺ-ում կզեկուցվեն ճգնաժամային կառավարման արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը նվազեցնում և համայնքների համաֆինանսավորման իր չափաբաժինները և պատժում հատակագիծ չունեցողներին
- Կառավարությունը 1.8 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը նոր մեքենաներ գնելու համար
- Մեքենաների առուվաճառքի ամբողջովին էլեկտրոնային եղանակի անցնելու կառավարության հայտարարությունը ճիշտ չէ
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը