Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին փողոցը փակած ցուցարարներին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակցիները մեքենաներով փակել էին Հերացի փողոցը: Ոստիկանները պահանջեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները հեռացնեն մեքենաները երթևեկելի մասից:
Կարմիրբերետավորները որոշ ցուցարարների բերման ենթարկեցին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցները փակում են փողոցները:
Տեսանյութը՝ yerkir.am-ի:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունն առևանգել է փողոցները փակած մեքենաները և հրաժարվում է վերադարձնել. Իրավապաշտպան
- «Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու». քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- «Նիկո՛լ, դավաճան». մետրոն կաթվածահար է
- Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի մի շարք փողոցներ են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ