Ամենակարևոր քայլը հիմա վարչապետի հրաժարականն է. Գևորգ Գորգիսյան
«Այս իրավիճակը պետք է պարպվի և դրա համար ամենակարևոր քայլը՝ վարչապետի հրաժարականն է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա գտնում է, որ հասարակության համերաշխության հաշվին Փաշինյանը երկարացրեց իր իշխանությունը, իսկ հիմա դանակը հասել է ոսկորին և երկիրը հետագա ցնցումների չտանելու, պետական ինստիտուտների նշույլները պահպանելու համար առաջնահերթ ու շատ կարևոր է վարչապետի հրաժարականը:
«Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր, ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին որևէ պարագայում դուրս չգալ փողոց և չմասնակցել որևէ հանրահավաքի»,- հայտարարեց Գորգիսյանը՝ նկատելով, որ խոսքը վերաբերում է ինչպես վարչապետի հրավիրած, այլ նաև նրա դեմ կազմակերպված հանրահավաքին, որովհետև այս լարված իրավիճակում այն կարող է բերել բախումների:
Գորգիսյանը գտնում է որ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա, քանի որ իրենց կարծիքն են հայտնել:
«Երբ խնդիրները երկար ժամանակ չեն լուծվում, այլ ստեղծվում են նոր խնդիրներ, այն ինչ-որ մի պահի պայթում է»,- նկատեց պատգամավորը:
Ըստ Գորգիսյանի՝ հիմա ամենակարևորն այն է, որ գործընթացները բերեն քաղաքական հունի մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական որևէ բախումից, վարչապետը հրաժարական տա, իսկ ԱԺ-ն էլ ձևավորի նոր կառավարություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում