Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը
Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրել է դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:
Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես է եկել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացել լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրել են Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը:
Russian⬇️
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
- Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կհիմնվի
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան