Սի Ցզինպինը հայտարարում է Չինաստանում ծայրահեղ աղքատության դեմ լիակատար հաղթանակի մասին
Չինաստանը լիակատար հաղթանակ է տարել ծայրահեղ աղքատության դեմ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ աղքատության դեմ պայքարում առաջընթացի վերաբերյալ հանդիպման ժամանակ, գրում է Ria-ն։
Ըստ նրա, անցած ութ տարիների ընթացքում 98.99 միլիոն գյուղական բնակիչ դուրս է բերվել աղքատությունից, իսկ 832 վարչաշրջաններ և 128 հազար գյուղեր դուրս են մնացել աղքատ բնակավայրերի ցուցակից: Չինաստանի կառավարությունը դրա համար ծախսել է գրեթե 1,6 տրիլիոն յուան (մոտ 246 միլիարդ դոլար):
Ընդհանուր առմամբ, 1970-ականների վերջին հռչակված բարեփոխումների և բացման քաղաքականության ընթացքում 770 միլիոն մարդ ազատվել է աղքատությունից, ավելացրել է Սի Ցզինպինը:
Սի Ցզինպինն առաջին անգամ հռչակեց աղքատության դեմ պայքարի գաղափարը 2013-ին՝ Հունան նահանգ տեսչական այցի ժամանակ: Ըստ նրա, անհրաժեշտ է ապահովել բնակչության ցածր եկամուտ ունեցող շերտերի եւ թույլ զարգացած շրջանների մուտքը «ընդհանուր միջին բարեկեցության հասարակություն»: Չինաստանի իշխանությունները նպատակ էին դրել դրան հասնել 2020-ի վերջին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին