Կառավարությունը նվազեցնում և համայնքների համաֆինանսավորման իր չափաբաժինները և պատժում հատակագիծ չունեցողներին
«Սուբվենցիոն ծրագրերի եռամյա արդյունքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի դրանց կարգում փոփոխությունների կարիք կա»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի ներկայացման՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները, քանի որ կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն այլ ոլորտների բնութագրերը՝ ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման մասով:
Նախարարը հավաստիացրեց, որ ներկայում առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում, քանի որ համայնքները խոշորացման հետևանքով մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում:
Նա առաջարկեց այդ համայնքներում որպես բացառություն հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, սակայն նախագծով առաջարկվում է նվազեցնել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման և նորոգման, բազմաբանակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։
«Մասնավորապես՝ էներգախնայողության ծրագիրը բազմաբնակարան շենքերի համար 50-65%-ից իջեցնել մինչև 30-45%: Խոսքը Կառավարության համաֆինանսավորման մասնաբաժնի մասին է: Ասֆալտապատման ծրագրերը 45-60%-ից իջեցնել մինչև 30-45%»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Իսկ համայնքներում տեղական քարի հիմքով սալարկման աշխատանքները խրախուսելու համար, ըստ նախարարի, սահմանել 55-70% պետական համաֆինանսավորում:
«Կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները՝ առաջարկվում է այն համայնքներում, որոնք չունեն գլխավոր հատակագծեր, պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով»,-պետական ֆինանսավորման հերթական նվազեցման մասին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 1.8 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը նոր մեքենաներ գնելու համար
- Մեքենաների առուվաճառքի ամբողջովին էլեկտրոնային եղանակի անցնելու կառավարության հայտարարությունը ճիշտ չէ
- Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը