Կառավարությունը 1.8 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը նոր մեքենաներ գնելու համար
Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 2 միլիարդ 161 միլիոն 660 հազար դրամ:
Ըստ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ այդ գումարն անհրաժեշտ է 140 պարեկային ավտոմոբիլի և պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերման համար:
««Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ 2020թ-ի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետի փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ դեսպանության միջոցով տրանսպորտային միջոցներն ապրիլ ամսից շուտ մատակարարելու անհրանիրնությամբ, նախատեսվում էր ներկրել մինչև մարտի 31-ը, բայց փոխվել է հունիսի 1-ով»,-տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Ֆիդանյանը հյատնեց, որ նախագծի երկորդ մասը հույժ գաղտնի է:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թվականի դեկտերմբերին մատակարարվել է 10 ավտոտրանսպորտային միջոց, 127.5 մլն․ դրամ ընդհանուր գումարով իսկ նախագծով նախատեսվում է ոստիկանությանը լրացուցիչ հատկացված միջոցներից 140 ավտոտրանսպորտային միջոցի գնմանն ուղղել 1,8 մլրդ․ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Մեքենաների առուվաճառքի ամբողջովին էլեկտրոնային եղանակի անցնելու կառավարության հայտարարությունը ճիշտ չէ
- Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ