Գեներալներն ուղղակի ասացին՝ որևէ քաղաքական ճամբարի չեն հարում, բայց կագնած են պետության կողքին. Աշոտյան
«Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական չէր, պետական էր, գեներալներն ուղղակի ասացին՝ որևէ քաղաքական ճամբարի չեն հարում, չեն սատարում, բայց կագնած են պետության կողքին»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց՝ գլխավոր շտաբը հայտնվել է պետականամետների ճամբարում, այնպես, ինչպես ենթադրվում էր։
Արմեն Աշոտյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չունի կառավարելու ոչ միայն հմտություն, այլև իրավունք։
«Այնքան սրիկա է, թուլամորթ ու ապիկար, թրքաբարո, որ հրաժարական չի տալիս՝ չխոչընդոտելով Հայաստանի ապագա գոյությանը»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Արմեն Աշոտյանի խոսքով, իրենց պայքարը աթոռի համար չէ, այլ արժանապատվության պայքար է, պայքար հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն հայկական Արցախի։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան
- Եվս մեկ գնդապետ միացել է ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը. Yerevan.Today
- Վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
- Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն առիթ է, որպեսզի գլխավոր դատախազը կապ հաստատի Օնիկ Գասպարյանի հետ. Հովհաննիսյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ