Կարեն Հովհաննիսյան. Զինվորական մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս հրապարակավ կռիվ տա․․․
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ԶՈւ ԳԾ հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, գրում է.
«Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։
Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։ Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից և ծառայակից ընկերներին։
Օնիկ Գասպարյանի մասնագիտական հմտությունների մասին, նրա միաբանելու բացառիկ ունակության մասին կփաստեն բոլոր նրանք, ովքեր շփում, կամ առնչություն են ունեցել իր հետ։ Ասելիքս շատ է, բայց զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա․․․»։
‼️ Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ...
Опубликовано Anna Demirchyan Четверг, 25 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Փաշինյանը ստում է թե ժողովրդին, թե միջազգային հանրությանը՝ չի եղել ու չկա զինված հեղաշրջման փորձ
- ԱՄՆ Պետդեպ․ Հայաստանում տեղի ունեցածը «հեղաշրջման փորձ» չէ
- Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ․ Վիգեն Սարգսյան
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին