Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները բարձր են գնահատել պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվել փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու վերջինիս հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ