Քաղաքական 23:28 26/02/2021 Հայաստան

Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան

«Որևէ կասկած չունեմ՝  ճիշտ աշխատանքի դեպքում գերիների վերադարձի հարցը կարելի էր լուծել շատ ավելի շուտ ու մինչ այսօր չէինք ունենա այս խայտառակ վիճակը»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ասում է, որ իշխանություն լինելու դեպքում կկարողանա իր աշխատանքի շնորհիվ վերադարձնել գերիներին, առաջարկե՞լ է արդյոք իր օգնությունը, նա պատասխանեց. «Սա պայման չէ, կամ ինքնանպատակ չէ իշխանություն լինելը, կամ պայման եմ դնում՝ եթե լինեմ իշխանություն, կկարողանամ վերադարձնել  գերիներին։

Ոչ, ասում եմ, որ եթե մենք լինենք իշխանություն և օգտվենք իշխանական լծակներից, օգտագործելով մեր կապերը, հնարավորությունները, որոնք ձեռք են բերվել տարիների ընթացքում, հնարավոր է այդ հարցը լուծել։ Բայց առանց պաշտոնապես Հայաստանը ներկայացնելու, ուղղակի հնարավոր չէ այդ հարցը լուծել»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իշխանությունների ապաշնորհ աշխատանքի արդյունքում եկան ու հասան այն կետին, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն իրեն թույլ է տալիս հայտարարել, որ այլևս հայ գերիներ չկան, ով էլ կա՝ դիվերսանտներն են։

Ինչ վերաբերում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու Փաշինյանի առաջարկին, Ա. Վանեցյանը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահը կիրականացնի իր սահմանադրական լիազորությունները, առարկություններով Փաշինյանի առաջարկությունը հետ կվերադարձնի նրան, քանի որ սա սովորական իրավիճակ չէ.

«Այսքան մարդ փողոց է դուրս եկել, կանգնել է մեր երկրի հիմքերի պաշտպանության համար և երկրի հիմնական պաշտպանները՝ ՀՀ Զինված ուժերը, հայտարարություն են արել՝ նշելով, որ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը, և նա պետք է գնա։

Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը և իր լիազորությունների շրջանակներում Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը առարկություններով կվերադարձնի կառավարություն»։

Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման պայքարը շարունակվում է, ամենօրյա ռեժիմով ավելի հզորանում է, ավելի շատ մարդիկ են մասնակցում, անգամ գիշերային ժամերին Բաղրամյան պողոտան մարդաշատ է։

«Մեզ քննադատում են, որ վճռական քայլեր չենք անում, շենքեր չենք գրավում, բայց տեսեք, թե ովքեր են Հայրենիքի փրկության շարժման անդամները և կհասկանաք, որ այս շարժման մեջ ընդգրված մարդիկ առաջինը նայում են պետական շահը, թե մեր քայլերից հետո ինչ կլինի պետության հետ։ Մեր կողմից պետական շահը միշտ առաջ է մղվում, դրա համար փորձում ենք մեր բոլոր քայլերն իրականացնել սահմանադրական ճանապարհով և սահմանադրության շրջանակներում»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:18
21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4931 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:14
ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Շեֆերինը մեկնաբանել է Սուպերլիգայի ստեղծման նախագծից անգլիական թիմերի...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:56
«Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
«Կասպերսկի» ընկերության հետազոտողները հայտնաբերել են CVE-2021-28310 զրոյական օրվա խոցելիություն Աշխատասեղանի պատուհանների մենեջերում...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է
«Մի բան է հստակ՝ կյանքը ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում։ Եվ դա հրաշալի է»:
Աղբյուր` Panorama.am
10:42
Արման Թաթոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
«Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ»:
Աղբյուր` Panorama.am
10:37
Արման Բաբաջանյանի հույսը տրանսգենդերներն են. պատգամավորը խոստացել է ինչ որ բան տալ նրանց․ Politik.am
Politik.am-ը գրում է․ «Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում գրել ենք այն մասին, որ Հայաստանի տրանսգենդերները քաղաքական աջակցություն են...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում դիմավորել են վիրավորանքներով ու հայհոյանքներով։ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ թուրքի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյանը շատ ասելիք ունի
«Եթե ԱԽ գրասենյակը գաղտնազերծումներ է անում, ապա անհրաժեշտություն կա ամբողջությամբ գաղտնազերծել, ոչ թե մեկ կտոր, երբ Օնիկ Գասպարյանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am
10:22
ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
Աշխարհը քովիդ 19 հիվանդության տարածումը կզսպի եկող մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարարել է Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
10:16
Ադրբեջանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել թալիշ բլոգերին՝ Թալիշի դրոշով նկարվելու ու այն տանը պահելու համար
2020 թվականի հուլիսին Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված թալիշ բլոգերին Բաքվի դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝...
Աղբյուր` Panorama.am
10:10
Անդրանիկ Թևանյան. Կախարդական փայտիկ VS Երկաթե շերեփ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1878 թվականից սկսած հայ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի
Կոնգրեսական Ադամ Շիֆը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում՝ բաց նամակով դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Հայոց ցեղասպանությունը հստակ և...
Աղբյուր` Panorama.am
09:58
Հարութ Սասունյան. Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի
2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (կենտրոնը՝ Լիբանան, Անթիլիաս) դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանը բանակը բերի մի վիճակի, որ կարողանա սպառնալ Ադրբեջանին․ Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանն իր բանակը հասցնի այնպիսի վիճակի, որում կարող է սպառնալ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է թիմակիցներից ոչ մեկի սիրտը չկոտրել, ասել է՝ ովքեր ցուցակում չեն լինի,...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին «Առաքելություն» կուսակցության լիդեր դարձնելով՝ որոշել են կոտրել Մարուքյանի ձայները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտարարագրում խախտումների վերաբերյալ դատախազություն հաղորդում է ներկայացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Եթե ԸՕ լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, ապա որոշ դրույթներ կկիրառվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Ինչ էին քննարկում Վաղարշակ Հարությունյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ  Բարձրագույն դատական խորհուրդ էր ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Իրավունք». Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել
«Դեռևս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել՝ ժամկետը...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են. Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ բան չեն կարողացել գտնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նպատակները՝ հերթական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Մարզերում ինչո՞ւ է արտահերթ ընտրությունները ոգևորություն առաջացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգևորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
09:13
Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը նախոդ տարվա համեմատ նահանջել է երկու միավորով․ Լրագրողներ առանց սահմանների
Բազմազան, սակայն դեռևս` ոչ անկախ. այսպիսի բնութագրում է տրվում Հայաստանի մամուլին
Աղբյուր` Panorama.am
09:07
Գոհար Մելոյան. Պասերով համագործակցություն
«Բայց մեր ազգն իրական նժդեհներ էլ ունի, մոնթեներ էլ, որոնց առերեսվելու եք հայրենավաճառներ»։
Աղբյուր` Panorama.am
09:00
Ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը
Հերթական իրավախախտումն է արձանագրվել Երևանում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձինք կապույտ գույնով...
Աղբյուր` Panorama.am
23:15
Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել. ՄԻՊ
«Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը»:
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}