Սպորտ 12:51 26/02/2021 Հայաստան

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

«Սիրելինե՛րս, 

Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: 

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ  ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը: 

Ես անկեղծորեն հպարտանում եմ  նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության:

Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի:

Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե: 

Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը  տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:

Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական ​​աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը  տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:  

Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին,  և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: 

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել:  Այդ թվում,  ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը:  Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի  նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս  հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ  այսօր էլ շարունակում է հավատալ ինձ:  Շնորհակալ եմ նաև  Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ:

Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ: 

Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական...

Posted by Levon Aronian on Friday, 26 February 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:40
Հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ. քննարկման հիմնական թեման ԱԺ ընտրություններն էին. Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ. Չեխիայի ԱԳ նախարար
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Չեխիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Ըստ նրա՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ...
Աղբյուր` Panorama.am
19:17
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ ՊՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանն 80 տարեկան է
Այսօր լրացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին. Նաիրիա Կարապետյան
ԵԽԽՎ-ում շուտով սկսվելու է մեր ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն»՝ թուրքերեն
Ս․ Էջմիածնի Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպել են Սամվել...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյանը  պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Անտառների պահպանության համար պատասխանատուների նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
Րոպեներ անց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կմեկնարկի «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
18:30
Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. Արթուր Թովմասյան
Ապրիլի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ԱրՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արդյո՞ք արժե նման գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել․ Աշոտ Մելքոնյան
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան  ընդառաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Հայոց...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտնի են Սամբոյի համապետական ստուգատեսի հաղթողները
Սամբոյի համապետական ստուգատեսն անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այն կարելի է անվանել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պրահան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում վտարել ռուս դիվանագետներին
Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մենք չպետք է թույլ տանք, որ վարորդը մեքենայի 4 ակով կանգնի մայթին. Հայկ Մարության
«Երկու տարի առաջ ընդունվեց որոշում, որ համայնքային հողերի վրա այլևս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավոք սրտի, անցել է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Բուլգակովին ցիտելու համար դատավոր Ազարյանի նկատմամբ վարույթ են հարուցել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր...
Աղբյուր` Panorama.am
17:45
Անգլիական ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Հրապարակման համաձայն, թիմի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սննդային թունավորման հետևանքով տուժած մյուս երեխայի վիճակը բավարար է
Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով   «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Մասունքներ, որ լուռ չեն»
Հայաստանի պատմության թանգարանը սկսում է առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Աղբյուր` Panorama.am
17:22
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում
Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին,...
Աղբյուր` Panorama.am
17:09
CNN. ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են՝ չնայած պատվաստումներին
ԱՄՆ-ում հայտնաբերված COVID-19-ի օրական դեպքերի թիվը շարունակում է աճել՝ չնայած բնակչության զանգվածային պատվաստումներին: Այս մասին երեքշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մեր...
Աղբյուր` Panorama.am
16:54
ՀՀ-ում ապրող քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն. Տ.Քոչարյան
«Սկսած պատերազմից՝ իշխանությունը փորձում է մաքսիմալ փակել այն բերանները, որոնք կարող են ասել ճշմարտությունը»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:43
Շահումյան հրապարակը դատարկ պահելու գործառույթը ոստիկանությանն է. Մարության
«Պատերազմից հետո նորից Շահումյան հրապարակում շարունակվում է ավոտկայանատեղիների բուռն գործունեությունը»,- Երևանի ավագանու այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:37
Միքայել Մինասյան. Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Հայրենական արևմտամետները, իշխանության հրահանգով կամ լուռ համաձայնությամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բելառուսը մտադիր է պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ պատասխանել ԱՄՆ-ին
Բելառուսը նախատեսում է պատասխանել ԱՄՆ-ին՝ Մինսկի դեմ պատժամիջոցները վերսկսելու իր որոշման հետ կապված, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
16:23
ՈւԵՖԱ. Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» չեն նվաճի ՉԼ կիսաեզրափակչի ուղեգիր
Թվում է, որ Սուպեր լիգայի ստեղծման հետ կապված եվրոպական ֆուտբոլում հեղափոխական փոփոխությունները վերածվում են իսկական պատերազմի, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող...
Աղբյուր` Panorama.am
16:10
Չադի նախագահը վերընտրվելուց 1 օր հետո առաջնագծում զոհվել է
6-րդ ժամկետով Չադի նախագահ վերընտրված Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում ստացած վիրավորումից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}