Իրավունք 21:56 26/02/2021 Հայաստան

ՄԻՊ դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թսթյանը ներկայացրել է իր դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. 

«1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:

4. Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի  Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:

5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:

6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

7.  Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:

Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:

Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:

Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:

8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:

9.  Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

Խաղաղ հավաքների ազատության  նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել:

10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:

Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:

12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ:

14.  Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:

Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, փորձեն ձերբակալեն, հետապնդեն, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ. Իշխան Սաղաթելյան
«Այսօր Փաշինյանը հերթական փորձն էր անում ցույց տալու, որ Հայաստանում  կարող է շրջել։ Բայց ի պատիվ սյունեցիների՝ արգելեցին մուտքը,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Արփինե Հովհաննիսյան. Գիտե՞ք ովքեր կային կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար արփինե Հովհաննիսյանը գրում է. «Քիչ առաջ իմացա: Գիտե՞ք ովքեր կային այսօր...
Աղբյուր` Panorama.am
23:03
Վահե Հակոբյան. Պապիկյանը մնացել է Սյունիքում, մարդկանց առաջարկում է հող, աշխատանք
Սյունիքում ավելի քան երկու հազար ոստիկան է կուտակված, նաև հատուկ ջոկատայիններ։ Կառավարական առանձնատան դիմաց ընացող բողոքի ակցիայի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է ՀՀ տարածքում երթևեկում. Արմեն Մինասյան
«Իշխանությունը և հատկապես առանձին ներկայացուցիչներ գտնվում են  խորը պատրանքների մեջ իրենց վարկանիշի հետ կապված և ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հերթական անգամ փաստել է արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է իր աջակիցների հետ։  «Այսօր` աջակիցների հետ հանդիպման ընթացքում, նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Պռոշյան փողոցում լարված իրավիճակ է, ոստիկանները հրելով հեռացնում են քաղաքացիներին
«Նիկոլ, դավաճան» վանկարկում են բազմաթիվ քաղաքացիներ կառավարական առանձնատան մոտ ընացող ակցիայի ընթացքում՝ ի պատասխան ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
21:49
Բեքարյանը՝ Փաշինյանին. Դեպի Նախիջևան սահմանը դաչեքիդ վրայո՞վ է անցնելու
«Հիմա ես հարց եմ տալիս, որ ստորագրել ես, որ Նախիջևանը միանում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին, ճանապարհի վերահսկողությունն էլ անցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:19
Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
«Դու հանձնել ես հայրենիքը, հիմա գնում ես այնտեղ, հայրենիքի պատառները տեսնե՞լու, որ ի՞նչ անես, ուրախանա՞ս։ Չես կարողանալու, քո մայրամուտն...
Աղբյուր` Panorama.am
21:02
«Հետք», Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ կրակոց է արձակել
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շուռնուխի համայնքին վերաբերող 17.56. հոդվածի վրա չի կարելի հղում անել․ Գևորգ Դանիելյան
Իրաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերը՝ Սյունիքի սահմանամերձ գյուղերի, հատկապես Շուռնուխի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Բերետավորներն ավելանում են․ իրավիճակը կառավարական ամառանոցի դիմաց
 Քաղաքացիները հավաքվել  են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցիայի:Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային...
Աղբյուր` Panorama.am
20:28
Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ․ Մ․ Մինասյան
Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Այս մասին Ֆեյսբուքի իր...
Աղբյուր` Panorama.am
20:23
Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
 Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը։ Այս մասին գրում է «Ճշմարտություն սերունդների համար» նախագծի անդամ ...
Աղբյուր` Panorama.am
20:17
«Արա, գնում ա Փաշինյանը, բռնեեք », «Փաշինյանը փախավ, թուրքը փախավ», գորիսեցիները ճանապարհեցին Փաշինյանին
Գորիսի ճանապարհին կանգնած ցուցարարները Փաշինյանի ավտոշարասյունը տեսնելուն պես սկսեցին  բղավել ՝ «Արա, գնում ա Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել․ Գոհար Մելոյան
Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գեորգի Քոչարյանի մեկնաբանությունը՝ ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ
Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ժամը՝ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՍՅՈՒՆԻՔԻ հետ, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՅՍՕՐ 20։30 Հայրենադավն այսօր իր մասին...
Աղբյուր` Panorama.am
19:41
Իմքալյական պատգամավորը վայր է դրել մանդատը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:23
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ՊՆ
Ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կայացել է Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ հանդիպումը
 Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում  է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան
Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հայաստանի վարչապետը Հայաստանի ճանապարհներով կարող է անվտանգ երթևեկել միայն ռուսական զինվորական մեքենայի և դրոշի ուղեկցությամբ․ Է․ Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի  նախկինղեկավար Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․ «Սա է այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Փաշինյան փախար»․ Գորիսում դիմավորեցին Փաշինյանին
Այս պահին Նիկոլ Փաշինյանը Գորիսում է։ Նրան ուղեկցում են մեծ քանակով ոստիկաններ։ Նրա այցին ընդառաջ քաղաքացիները բողոքի ակցիա են անցակցնում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանի փաստաբաններ՝  Ժիրայր Ղարագյոզյանն ու Էրիկ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գուրգեն Խաչատրյան. Թեև դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը Ucom-ում
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ավտոշարասյունով քիչ առաջ անցավ Կապան-Գորիս ավտոճանապարհով,որտեղ մի քանի ժամ շարունակ սպասում էին շուռնուխցիները։...
Աղբյուր` Panorama.am
18:28
Բաշար ալ-Ասադը կրկին կառաջադրվի Սիրիայի նախագահական ընտրություններում
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը առաջադրվել է նախագահի պաշտոնի համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռուբեն Մելիքյան. «Ողջունվածը» չունի՛ ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին «կտրուկ և հատուկ գործողությունների» հրահանգ տալու իրավունք
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցության տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}