Քաղաքական 19:11 26/02/2021 Հայաստան

Միքայել Մինասյան. Նիկոլի մղձավանջը շարունակվելու է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի բնութագրում, որը մինչև գերեզման այլևս չի ջնջվելու Նիկոլից։ Հենց այդ բառով նրան արդեն գիտեն ու սերունդները կհիշեն. կապիտուլյանտ։

Հետաքրքիր է բառի զորությունը։ Այն դաջվեց Նիկոլի ճակատին և մարդկանց ուղեղում։ Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է։ Դա հասկացան բանակը, միջազգային հանրությունը և, նույնիսկ, նիկոլապաշտները։ Եվ կարևոր չէ դու պայքարու՞մ ես նրա դեմ, թե՞ դեռ նրա հետ հույս ես կապում, դավանու՞մ ես, թե՞ միջազգայնորեն սատարում. Նիկոլը քայլող դիակ է, որի տապանաքարին գրված է «կապիտուլյանտ»։

Ու բառի զորությամբ Նիկոլն ու նիկոլական կապիտուլյանտները դարձել են բորոտ։ Նրանց հետ այլևս ոչ ոք չի ցանկանում ասոցացվել, նրանց հետ գործ բռնել, նրանց պարզած ձեռքը սեղմել։ Ոչ մի պարագայում։ Ոչ մի ձևով։ Նիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի։

Ու այդ ֆոնին բանակը երեկ քայլ արեց՝ մերժելով Նիկոլին։ Ինչո՞ւ դա արեց. պատճառները շատ են, բայց հիմքում արժանապատվությունն է։ Ի՞նչ արեց Նիկոլը. փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով։ Այդ դեպքում ձեռքերը կբացվեին ու կկարողանար սկսել զանգվածային բռնաճնշումները։

Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է։ Պարզվեց, որ միակը, որն օրենքի դեմ է ու տանում է դեպի արյուն, էլի Նիկոլն է։ Եվ երեկ բանակի հանդարտությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռվածությունը Հայաստանի գործընթացները հետ բերեցին քաղաքական պայքարի դաշտ։ Համաձա՞յն եմ դրա հետ. ո՛չ։ Իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Բայց փաստն այն է, որ գործընթացները շատ քաղաքական են՝ ի հեճուկս Նիկոլի ճիգերի:

Երկրորդ փուլով Նիկոլը փորձեց սկսել ժողովրդական շարժում։ Այդտեղ էլ ցույց տվեց, որ  իրականությունից կտրվել է, որովհետև անձամբ տեսավ ու նաև ցույց տվեց, որ ոչ մի ժողովրդական աջակցություն էլ չունի՝ բացի «Հայկական ժամանակից», Շիշ Բռնողից և մի քանի շշերից։ Նա չունի աջակցություն երկրում, սփյուռքում, պետական ապարատում։ Նրա հետ են 15-20 հավատարիմ մահապարտ,  Սասունն ու Աբազյանը, որոնք ուղղակի ձգում են իրենց ազատության ամեն մի րոպեն: Նիկոլի հետ են առավելագույնը 300-500 մարդ, հարթակի դիմաց հենց նրանք էինք։

Նիկոլը մենակ է բառի բուն և փոխաբերական իմաստով ու նրա իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Բայց այն ոչ մեկին պետք չէ այս տեսքով ու այս գնով։ Ու հիմա տեղի է ունենում այն, ինչ ես ասում էի առաջին օրվանից. դա հասկացան իշխանության ձգտողները, մնաց ժողովուրդը հասկանա։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։ 

Ես լրիվ հասկանում եմ մեր ազգին. հիմա բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ, «նիկոլի թիվը» մոռացվի, գնա։ Բայց այդպես այլևս չի լինելու։ Հնարավոր չէ պահանջել, առանց ինքնահաշվետվության։ Անցավ սխալները ներելու ու մոռանալու ժամանակը։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։

Անկեղծ եմ ասում. Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա։ Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը վերացված է, որն ունի 10000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, արցախյան անավարտ պատերազմ, անհասկանալի պայմանավորվածություններ և պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։

Ձեր կարծիքով սա հմայի՞չ աշխատանք է։ Ամենևին։ Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել օրը 20 ժամ, զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, ամոքել վերքերը, հանրային ստորացումն ու դեպրեսիան։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել:

Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն և առաջարկի այդ պաշտոնը արժանիներին։

Իսկ մինչև այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու, դավաճանների՝ ամեն սանտիմետր նոր հող ու գյուղ հանձնելուց կատաղելու ենք։ Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչև ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլևս ոչ ոք չի գործելու»։
 

Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի...

Опубликовано Mikayel Minasyan Пятница, 26 февраля 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:11
Վահե Հակոբյան. Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն ընտրությունները
«Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է, ինչքան կարող է այս վիճակը  շարունակվի, մենք ի վերջո ուր ենք գնալու»,- Երևանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
Երևանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ,  ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թուրքիայի այն հատվածներում է ծնելիության մակարդակը բարձր պահվում, որտեղ բնակիչներն ընտրել են Էրդողանին. Հրանտ Միքայելյան
«Թուրքիան շատ արագ աճող երկիր է, տարեկան մոտ 1 միլիոն բնակչություն է ավելանում։ Միջին տարիքը բավականին երիտասարդ է, շատ արագ ուրբանիզացվող...
Աղբյուր` Panorama.am
13:24
Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտանա. Վարդան Ոսկանյան
«Մենք գործ ունենք  ծրագրված  գործողության հետ։ Եթե ուշադիր հետևենք թուրքամետ հայտարարություններին, կտեսնեք, որ կա դրան...
Աղբյուր` Panorama.am
12:58
Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։ «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ապաստարանների հետ կապված ունենք որոշակի խնդիրներ. Փիլոյան
ԱԻՆ-ը Օպերայի տարածքում ուսումնական վարժանք է իրականացնում։ Այս պահին  քաղաքացիներին տարհանում է, «հրդեհ է»։ ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:42
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում. Խաչիկյան
Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում, դրանք սիմվոլիկ չեն «Մեր ուղղությամբ գործում է...
Աղբյուր` Panorama.am
12:21
Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
12:12
Էլինար Վարդանյան. Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Եթե նախորդ քսանութ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
«Մենք անվտանգության մի խրամատ ադրեն զիջել ենք, և թշնամի ու սպառնալիք երկիրն էլ ավելի է մոտեցել մեր պետականության անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԱԾ նախկին տնօրեն. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա. ArmLur.am
«Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի...
Աղբյուր` Panorama.am
11:56
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են...
Աղբյուր` Panorama.am
11:52
Վոլոդինը և Միրզոյանը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր խոսել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Քաղաքական գործիչները պայմանավորվել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Սամանտա Փաուեր․ Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է
«Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը, կարծես մոտ է։ Արժե նշել ԱՄՆ դիվանագետների քաջությունը, ովքեր 1915-ին իրական ժամանակում...
Աղբյուր` Panorama.am
11:18
Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
11:12
Պեպանյան. Իրական ազգային հրաբուխի սաղմեր են երևում
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է. «Երեք տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն ապացուցեց երկու բան՝ ա. ինքն ամենևին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Կեսգիշերին մոտ կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:07
23.04.2021. Կորոնավիրուսի 715նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4979 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:06
Փաստաբան. Ի՞նչպես է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության բողոքը մակագրվել դատավոր Շահվերդյանին
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի  փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. «Վաղ առավոտյան գրություն եմ ներկայացրել Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:04
Արտակ Զաքարյան. 2018թ. ապրիլի 23-ին, հանուն Նիկոլի իշխանության, դուք մերժել եք ինքներդ ձեզ
Պաշտպանության փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը գրում է. ««Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր
Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի օրական աճը կազմել է 332 730 դեպք, ավելի քան 2,2 հազար մարդ մահացել է։ Սրանա համաճարակի սկզբից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:46
Թուրքիայի պաշտպանության նախարարը հոդված է գրել․ «Հայկական հարցը և Հարբորդի զեկույցը»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը RealClearDefense կայքի համար հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այն վերնագրելով...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արթուր Դանիելյան. Քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Արցախի ժողովուրդը օրենքի տառին համապատասխան ինքնորոշվել է և...
Աղբյուր` Panorama.am
10:38
Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի վերջնականապես ոչնչացել ՀՀ դրանում իր որոշակի դերակատարությունն ունի ՀՀ իշխանությունը. Օհանյան
«Հայաստանի իշխանությունները չեն հասկանում՝ աշխարհագրական, անվտանգային, քաղաքական, բանակցային առումով յուրաքանչյուր կետի համար պայքարել է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Հայ-թուրքական հարաբերությունների հարցը գտնվում է մի խումբ քաղաքական գործիչների որոշումների կայացման մակարդակում. Գեղամյան
«Այն, որ Թուրքիան բացահայտ թշնամական դիրք ունի Հայաստանի և հայության նկատմամբ, կասկածից վեր է, հիմա պետք է ուղղակի հասկանալ՝ նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}