Քաղաքական 10:35 26/02/2021 Աշխարհում

Նիդերլանդների պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ուղարկվել է կառավարություն

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհ է Նիդերլանդների խորհրդարանի հստակ որոշումից։ Այժմ հերթը Հոլանդիայի կառավարությանն է, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ FAON-ը շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևն ընդունելու համար»,-այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը համարյա միաձայն ընդունեց բանաձևը։

Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։

«FAON-ը, ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդեվինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։

Ֆորդեվինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։
FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։

Պատմական իրադարձությունները չկոչել և չճանաչել, որպես ցեղասպանություն, կարող է բոլորովին սխալ պարունակել։

FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն»,-նշում են կազմակերպությունից։

Ավելի վաղ բանաձևերով (2015,2018), խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։

Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Աշխարհամատրան կիրակի՝ ապրիլի 18-ին
Կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
Աղբյուր` Panorama.am
16:02
Հուղարկավորության օրը ֆիլմ է հրապարակվել Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մասին
Բրիտանական թագավորական ընտանիքը թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության օրը ի հիշատակ հանգուցյալի, տեսանյութ է հրապարակել:...
Աղբյուր` Panorama.am
15:46
Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ֆրանսիան ազդարարել է 21-րդ դարի ամենամեծ գյուղատնտեսական աղետի մասին
Ֆրանսիայի իշխանությունները մեկ միլիարդ եվրո կհատկացնեն գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար, որը վնասներ է կրել ուշ ցրտահարությունների...
Աղբյուր` Panorama.am
15:24
Մալազիայում ամբողջական պատվաստվումից հետո 40 բժիշկ կորոնավիրուսով է հիվանդացել
Մալայզիայում պատվաստանյութի երկու բաղադրիչ ստանալուց հետո 40 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Գագիկ Համբարյան
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կրկին գաղտագողի մեկնում է մարզեր... Ինչպես տեսնում ենք, «ժողովրդի վարչապետ» հորջորջող սույն կերպարը վախենում է ասել, թե ու ր է մեկնում»։
Աղբյուր` Panorama.am
15:07
ՀՀ նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի. Էդվարդ Նալբանդյան
Politique Internationale-ի խմբագրությունը հարցազրույցը է վերցրել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից։
Աղբյուր` Panorama.am
14:48
Արցախում մի շարք տեղերում սպասում են խաղաղապահների ներկայությանը՝ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար
Արցախում գյուղատնտեսական աշխատանքները դեռ ոչ բոլոր գյուղերում են լիարժեք կազմակերպվում: Մի շարք տեղերում սպասում են խաղաղապահների ներկայությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:35
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ուկրաինայի հյուպատոս Սոսոնյուկը
Հետաքննության արդյունքում ՝ ՌԴ քաղաքացուց գաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակ ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս...
Աղբյուր` Panorama.am
14:26
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր, գիտնական, մանկավարժ Վարդան Գրեգորյանը
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական,...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կորոնավիրուսից աշխարհում մահացել է 3 մլն-ից ավել հիվանդ
Համաճարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում 3,000,225 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Առաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +32 աստիճանի, մարզերում՝ +33-35
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Աղբյուր` Panorama.am
13:53
Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Արցախյան երրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գարեգին Երկրորդն ու Արայիկ Հարությունյանը կարևորել են համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները
«Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում»։
Աղբյուր` Panorama.am
13:06
17.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները մամուլում և սոցցանցերում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը
Աղբյուր` Panorama.am
12:58
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես...
Աղբյուր` Panorama.am
12:48
Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Այս տարվա Զատկի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Պուտինի եկամուտները
Հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պատգամավորների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նախորդ տարվա եկամտի հայտարարագրերը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
12:29
Սոթքի հանքավայրի աշխատակիցները հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ են պահում. Թովմասյան
«Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց»։
Աղբյուր` Panorama.am
12:26
17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Արցախում ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները...
Աղբյուր` Panorama.am
12:17
ՌԴ նախագահի ներկայացուցիչը խոսել է Թուրքիայում և Պակիստանում գտնվող ռուս երեխաների մասին
Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ մի քանի տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Եթե սրանք մնան իշխանության, պարզապես չի լինելու Արցախ, չի լինելու Սյունիք. Իշխան Սաղաթելյան
«Այս իշխանությունն արդեն 5 ամիս է չի խոսում Արցախի մասին։ Իրենք համարում են բեռ»,- քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ...
Աղբյուր` Panorama.am
12:07
Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
11:57
17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն:  Արցախի արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. Փաստաբան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը գրում է.  «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. Էդգար Ղազարյան
«Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»։
Աղբյուր` Panorama.am
11:34
Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՌԴ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին
Պետդումայի պատգամավորները «ՌԻԱ նովոստի»-ի խնդրանքով անդրադարձել են ՆԱՏՕ-ի ներկայացրած պահանջներին՝ Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծով...
Աղբյուր` Panorama.am
11:15
17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4837 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}