Քաղաքական 19:57 26/02/2021 Հայաստան

Վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան

Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկաներին հայտնեց, որ առաջիկա մի քանի օրը ամենավճռականն են լինելու։  

«2018 թ-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, մինչդեռ ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ընթացքում: Հիմա կատարվում է երկրորդ քայլը: Տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, հիմա նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է»,- ասաց Մանուկյանն ու գնահատեց այժմ ստեղծված իրավիճակը․

Նա նշեց, որ Նիկոլը քայլ արեց, բանակն էլ իր քայլն արեց և ասաց, որ Նիկոլին չի ընդունում:

«Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն:Հիմա ի՞նչ կարող է լինել։ Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց: Իսկ եթե հաղթի, այսինքն՝ կարողանա սահմանադրական դատարանի կամ նախագահի միջոցով  հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Եվ այդ ժամանակ Հայաստանի ամենավճռական օրերն են սկսվում»,- ընդգծեց նա։ 

Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, ապա կկանգնեցնեն:

«Մենք շատ գործ ունենք անելու՝ շրջաններ գնալ և այլն։ Բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Երկրորդ դեպքում՝ եթե մեզ ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: Դրա համար պետք է ամուր կանգնել, պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանը խոսքը մեկ անգամ  ևս ընդգծեց, որ վճռական օրերն առջևում են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:08
Աջափնյակում կենսունակ ծառեր են հատվել
Երեկ երեկոյան Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում չորս կենսունակ խոշոր ծառեր են հատվել համայնքային տարածքում։ Քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արթուր Դանիելյան. Ամուր դաշինք կազմած Սաուդյան Արաբիա-Թուրքիա զույգը բաժանվում է իրարից
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, անդրադառնալով տարածարջանի շուրջ ընթացող զարգացումներին, գրում է. «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:53
Մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նախկին անդամ Եգոր Լիգաչովը
Մայիսի 7-ին մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նախկին անդամ և Տոմսկի տարածաշրջանային կուսակցության կոմիտեի առաջին քարտուղար Եգոր Լիգաչովը:...
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
10:40
Լուկաշենկոն և Էրդողանը քննարկել են միջազգային օրակարգը և երկկողմ համագործակցությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է միջազգային օրակարգը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
10:31
Էդգար Ղազարյան. Մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարել  է՝  ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի նկատմամբ
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը տեղեկացնում է. «Փաշինյանական ոստիկանական ու քննչական մամլիչը շարունակում է գործել ու ծառայել ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Եթե կան մարդիկ` չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, թող ձայն տան Քոչարյանի դաշինքին. Արթուր Վանեցյան
«Հրապարակ» թերթը հրապարակել է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Թերթի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Փաստ». Մարզային հանդիպումներից հետո Վանեցյանը բավական բարձր տրամադրությամբ է վերադարձել Երևան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
09:52
«168 Ժամ». Նիկոլ Փաշինյանը իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով բոլոր մյուսներին
«168 Ժամ» թերթը գրում է. «Իր պաշտոնավարման շուրջ երեք տարիներին հիմնահատակ կամ դեռևս մասամբ ավերելով պետական ու հանրային...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը դժգոհ Արթուր Դավթյանից և Հայկ Գրիգորյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից և...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Փաստ». Փաշինյանը ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ առաջիկա ընտրությունների նկատմամբ արտաքին խաղացողների ուշադրությունը բավականին մեծ է:...
Աղբյուր` Panorama.am
09:46
«168 Ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել
«168 Ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ  Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին  մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների և ֆինանսիստների գրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». ԼՀԿ-ի այլընտրանքային ուժի գործոնը նյարդայնացնում է Փաշինյանն
«Փաստ» թերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի նյարդային է արձագանքում...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերադարձից սարսափած և մշտապես նախկինների...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». ՊԵԿ-ում չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն Կազանում խափանված թիվ մեկ բորտի վնասված դետալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Փաստ». Հանրայինում փորձագետների և գործիչների «սև ցուցակ» են կազմել, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հրավիրել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունում փորձագետների և...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում պակասել են կենդանիների գլխաքանակը և տեսակները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների և՛ գլխաքանակը, և՛ տեսակները...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել։ Մի փաստաթուղթ են...
Աղբյուր` Panorama.am
09:26
Կոմանդոսը՝ Հայաստանի Ազգային հերոս
Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
09:20
Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ին. Վաղը նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ՊՆ հայտարարությանը, գրում է. «Պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
09:09
Միտիշինի եռակցման արտադրամասում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 5-ի
Հերթական մահացածի մարմինն է հայտնաբերվել է մերձմոսկովյան Միտիշինի եռակցման արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով առաջացած փլվածքները մաքրելիս:...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը հիվանդացել է կորոնավիրուսով
Վերջին մեկ տարվա ընթացքում մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը, համաճարակի սկզբից, հիվանդացել է կորոնավիրուսով: Միևնույն ժամանակ, COVID-19-ով...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ․ ՊՆ
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}