Ձորագետի ձորում գայլերի ոհմակը ոչխարների է հոշոտել
Այսօր, ժամը 11.05-ին ՏԻԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը, մարզպետը, փոխմարզպետը և գյուղապետը:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առընչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում