Դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել. Արծվիկ Մինասյանը՝ ԱԳՆ-ին
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով մոտեցան ՀՀ արտգործնախարարության շենքին։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ պատերազմից հետո ականատես են եղել «գլխավոր դավաճանի» այնպիսի հայտարարությունների, որոնք ոչ միայն ուղղված էին արտաքին աշխարհում ՀՀ դերակատարության նվազեցմանը, այլ նաև ՀՀ միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն։
«Մի քանի օր առաջ այս գլխավոր դավաճանը խոսեց ռուսական սպառազինության կարևոր ձեռքբերում համարվող «Իսկանդեր»-ի մասին՝ հեղինակազրկելով թե՛ հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, թե՛ մեր զինված ուժերը։ Իսկ երեկ էլ հայտարարեց, թե ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում։ Սրանով ոչ ավել, ոչ պակաս, այս մարդը ՀՀ միջազգային հեղինակությունը ոտնատակ տվեց։ Միջազգային մամուլի բոլոր գլխագրերում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը 15-րդական կարգի երկիր է։ Դա հնարավորություն տվեց ՀՀ թշնամիներին, որ սկսեն վայրահաչել Հայասանի վերաբերյալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին առաջինը աջակցություն պետք է ցուցաբերեին Թուրքիայի արտգործնախարարը և այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։
«Եվ սա հերթական անգամ Հայաստանը թուլացնելու, Հայաստանին թիկունքից հարվածելու, Հայաստանը ներսից քայքայելու փորձ է։ Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա էր, որ շարունակաբար, հետևողականորեն սահմանադրական կարգը տապալելով, պետական հեղաշրջման միջոցով տիրացավ գործադիր իշխանության աթոռին և շարունակում է Հայաստանը դավաճանված պահել։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, իր հանցագործությունները, նա շարունակելու է Հայաստանը նսեմացնելու գործընթացը»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը։
Նա, երթի 1000-ավոր մասնակիցների անունից դիմեց ԱԳՆ ամբողջ անձնակազմին. «Դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել։ Դուք պետք է ամբողջ աշխարհում տեղեկացնեք, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պատկանում է արժանապատիվ ժողովրդին, արժանապատիվ քաղաքացիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի հետ հանդիպումից հետո արդյունքների մասին ձեզ կզեկուցենք. Սաղաթելյան
- «Նիկո՛լ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետևից, եթե գա, էլ քեզ որևէ բունկեր չի փրկելու»
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին