ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Սաուդյան Արաբիայի 76 քաղաքացու նկատմամբ
Լրագրող Ջամալ Խաշկաջիի սպանության գործով ԱՄՆ վարչակազմը վիզային պատժամիջոցներ է սահմանում Սաուդյան Արաբիայի 76 հպատակի նկատմամբ, և այդ միջադեպի պատճառով կձեռնարկի նաև այլ միջոցներ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ուրբաթ օրը հրապարակված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ:
«Սկզբից ԱՄՆ պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ մտցնելու համար միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի 76 քաղաքացիների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, սպառնում էին արտասահմանում գտնվող այլախոհներին և մասնակցել են Խաշկաջիի և, ոչ միայն նրա, սպանությանը»,- ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, ըստ Բլինկենի, ԱՄՆ վարչակազմը հայտարարել է լրացուցիչ միջոցառումների մասին, որոնք ուղղված են հանցագործության միջազգայնորեն դատապարտմանը և հարված կհասցնի այն կառավարություններին, որոնք գործում են սահմաններից դուրս՝ սպառնալիքի տակ պահելով լրագրողներին և հարձակումներ գործելով այլախոհների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում