Իրավունք 15:15 27/02/2021 Հայաստան

Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Արդյո՞ք Հանրապետության նախագահն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն։

Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում՝ պաշտոններում նշանակելու և այդ պաշտոններից ազատելու, սահմանվում են Սահմանադրությամբ։

Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել որևէ կոնկրետ լիազորություն, ապա այն չի կարող վերապահվել կամ առաջարկվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ օրենքով (այս պնդումը բխում է նաեւ Աահմանադրության 6-րդ հոդվածից):

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված գործառույթի, գործողության իրականացումը հակասահմանադրական է եւ կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում, իսկ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության կոպիտ խախտումը Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք է։

Այսպիսով, Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին:
Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

.Այսինքն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի առանձին սահմանադրաիրավական կարգավիճակ։

Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխում ամրագրված է ՀՀ զինված ուժերի սահմանադրական առաքելությունը, այն է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մաս)։

.Ելնելով զինված ուժերի սահմանադրական առաքելության կարևորությունից՝ սահմանադրական մակարդակով հստակ ամրագրված է, թե ով է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը. Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

. Ելնելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից, սահմանադիրը զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից (Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից) առանձնացրել և հատուկ կարգավորում է նախատեսել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասով։

Սահմանադիրը՝ հստակ սահմանելով, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով, ընդգծել է, որ՝ թե՛ վարչապետին, թե՛ Հանրապետության նախագահին վերապահված է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ՄԻԱՅՆ պաշտոնում նշանակելու լիազորություն։

.Այսինքն՝ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել վարչապետի առաջարկությամբ զինված ուժերի շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։
Նման կարգավորումը բխում է ինչպես զինված ուժերի սահմանադրական առաքելությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից և նպատակ ունի երաշխավորելու, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր լիազորություններն իրականացնի առանց որևէ քաղաքական կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի իշխող քաղաքական ուժի հայեցողությունից, քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից։ 

Հարկ է նկատել, որ «Պաշտպանության մասին» օրենքով ևս՝ ոչ վարչապետին է վերապահված Հանրապետության նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնելու լիազորություն, ոչ էլ՝ կարգավորված են Հանրապետության նախագահի կողմից նման առաջարկ ստանալու դեպքում համապատասխան որոշում կայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչը, բնականաբար, բխում է սահմանադրական կարգավորումներից։

Հարկ է նշել, որ վերոնշյալը Սահմանադրությամբ ամրագրված միակ կարգավորումը չէ, որ Հանրապետության նախագահին վերապահելով կոնկրետ պաշտոնում նշանակելու լիազորություն՝ չի վերապահել այդ պաշտոնից ազատելու լիազորություն։

Մասնավորապես, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ սահմանված հիմքով (կարգով) նշանակում է Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին, սակայն, չունի այդ պաշտոններից նրանց ազատելու լիազորություն։
Կամ Հանրապետության նախագահին վերապահված է Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված հիմքով (կարգով) պաշտոնատար անձանց միայն ժամանակավոր նշանակում կատարելու լիազորություն, առանց ազատելու լիազորության։

Այսպիսով, վերոգրյալից բխում է, որ Հանրապետության նախագահը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն և, հետևաբար, չի կարող ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնիզ ազատելու վերաբերյալ հրամանագիրը։

Հետեաբար՝ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
ԵԱ. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք...
Աղբյուր` Panorama.am
12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն «Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել:...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։ San Francisco Chronicle-ը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:55
Կրակոցներ Քասախ գյուղում
Ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}