Փաստաբան. Մեկ օր առաջ Բաղրամյան պողոտայում գտնվող Հակոբ Հովհաննիսյանին ձերբակալել են
Փաստաբան Բենիկ Գալստյանն ահազանգում է.
«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։
Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։ Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։
Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»։
Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ...
Опубликовано Benik Galstyan Суббота, 27 февраля 2021 г.