Արմեն Աշոտյան. Թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ զավեշտալի փաստ է ձեռք բերել, թե ինչպես են գործող իշխանությունները վարվում Հայաստանի ու Արցախի հետ, ինչպես են լքում դիվանագիտական խրամատը, երբ մեր զինվորներն այս ցրտին պահում են իրենց խրամատները։
«Քաղաքական դասալիքների մասին եմ ուզում խոսում, որոնք Հայաստանի պետական շահերը ստորադասում են իրենց ճղճիմ նպատակներին»,-ասաց Ա. Աշոտյանը։
Նա խոսեց ԵԱՀԿ ԽՎ նիստաշրջանի մասին, որը տեղի է ունեցել օնլայն փետրվարի 24-26-ը։