Գաբրելյանով. Թող դավաճանները լավ մտածեն, սպառնալիք չէ, այլ փոքրիկ պատմական հետահայաց
Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր, մայրական կողմից արցախցի, հայրական կողմից սյունեցի Արամ Գաբրիելյանովը Թելագրամի իր ալիքի միջոցով կոչով դիմել է Հայաստանի ուժային մարմինների ղեկավարներին, օլիգարխներին, խոշոր գործարարներին, պատգամավորներին ու բոլոր նրանց, ովքեր «անմտորեն փորձում են պահել Նիկոլին իշխանության մեջ»։
«Ես հասկանում եմ, որ երեք տարվա ընթացքում դուք ընտելացել եք ձեր դիրքին, այդ փողն ու ձեր անձնական բարեկեցությունը ստվերում են ձեզ համար ամեն ինչ: Դուք թքած ունեք, որ Հայաստանը վերածվելու է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի, դուք թքած ունեք, որ ձեր գլխարկը ֆես է լինելու։
Ես նույնիսկ կարծում եմ, որ գումարային նոր բարեկամության պայմաններում դուք պատրաստ կլինեք ձեր կանանց և աղջիկներին թուրքերի տակ դնել:
Բայց։
Դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայերը շատ ավելի շատ են, քան տասնյակ հազարավոր ծպտյալ թուրքեր` Նիկոլի գլխավորությամբ, որը դավաճանել է իրենց Հայրենիքը: Նրանք ավելի շատ են, նրանք ավելի կազմակերպված են, նրանք ավելի ուժեղ են բոլոր իմաստներով, այդ թվում ՝ ֆինանսական:
Իսկ հիմա վերադառնանք պատմությանը։
Ցեղասպանություն. Թուրքերը մի քանի օրում սպանում են գրեթե երկու միլիոն հայ։ Հայությունը գլխատվում է։ Արյուն ու մահ։ Մի քանի հազար դավաճաններ հայկական ծագմամբ ստանում են իրենց գումարն ու լավ են ապրում։ Դավաճանները հանգիստ են: Դրանց հետևում կանգնած է Թուրքիայի հզորությունը: Երիտթուրքերի ուժը։
Բայց ողջ աշխարհում գտնվում են մի քանի տասնյակ հայեր, որոնք միավորվում են ու ղեկավարում են «Նեմեսիսի» գործողությունը։ Մի քանի տարի անց Թուրքիայում ոչնչացվում են դավաճան հայերի ընտանիքները։ Վրիժառուները չեն խնայում ոչ ոքի՝ ոչ ծերերին, ոչ էլ երիտասարդներին:
Դրանից հետո հերթը հասնում է երիտթուրքերի առաջնորդներին:
Մի խոսքով, ով գիտի, կհասկանա: Նիկոլի խնդիրն այն է, որ միայն Ռուսաստանում ապրում է երկու միլիոն հայ: Եվ որքան Թեհլերյաններ կան։
Կարծում եմ՝ բավական է Նիկոլի համար։ Թող դավաճանները լավ մտածեն ... դա բնավ սպառնալիք չէ: Ոչ, սա փոքրիկ պատմական հետահայաց է»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան գիտի արևմտամետ օլիգարխ Գրզոյի հետ Աբազյանի ֆինանսական հարաբերությունների մասին. Արամ Գաբրելյանով
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Գաբրելյանով. Ինչպես կատակում են վարչապետի թիկնազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան