Թրամփը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նա կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին նախկին ղեկավարն ասել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում անցկացվող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, գրում է Tass-ը։
Ըստ Թրամփի, Ամերիկայի գործող նախագահ Ջո Բայդենը «ձախողել է վարչակազմի ղեկավարի իր հիմնական խնդիրը՝ ամերիկյան օրենքների կիրարկումը»:
Հանրապետական նախագահը վստահություն է հայտնել, որ այդ պատճառով «դեմոկրատները ջախջախիչ պարտություն կկրեն միջանկյալ ընտրություններում և չորս տարի անց հաստատ կկորցնեն Սպիտակ տունը»:
«Նրանք արդեն կորցրել են Սպիտակ տունը: Ո՞վ գիտի, միգուցե ես որոշեմ նրանց երրորդ անգամ հաղթել», -ասել է Թրամփը։
Սա նախագահի պաշտոնավարման ավարտից հետո Թրամփի առաջին հանրային ելույթն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին