Փաշինյանը հայտարարել է կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին
Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ ժամանակն է արձանագրել, որ պիտի աշխատեն, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունեն նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:
Փաշինյանի խոսքով, այս գործընթացը պետք է իրականացնեն Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։