Քաղաքական 12:42 01/03/2021 Տարածաշրջան

«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․ BBC

«Բաժանված գյուղեր, կտրված ճանապարհներ, դադարեցված արտադրություն. 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ կիլոմետրեր նոր սահման է հայտնվել, որի հստակ ուրվագծերը դեռ պետք է որոշվեն»: BBC-ի ռուսական ծառայության թղթակիցներն անցել են Հայաստանում նոր սահմանով և լայնածավալ հոդված ներկայացրել, թե «ինչպես են տեղացիները ընտելանում հարևաններին»:

««Բարի գալուստ Ադրբեջան», - ասում է մեծ գովազդային վահանակը հայկական Գորիսից դեպի հայկական Կապան տանող մայրուղու եզրին: Բայց հենց որ մեքենան կանգնեցնում ենք այն նկարելու համար, ռուս սահմանապահները հայտնվում են՝ պարզելու համար, թե ով ենք մենք և ինչու ենք այստեղ կանգնած։

«Ընդհանրապես, այստեղ արգելվում է լուսանկարել: Եթե անցնեք ճանապարհը, կտեսնեք ինքներդ արդեն գտնվում եք Ադրբեջանի տարածքում: Բայց քանի որ Մոսկվայից եք, մենք ձեզ կպաշտպանենք»,- կատակում է զինվորականը»,- գրում է BBC-ն ու նշում, որ Գորիսից Կապան տանող ճանապարհին պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինուժը տեղադրել է մի քանի այդպիսի վահանակներ։

Հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներից խուսափելու համար Ռուսաստանը, որը միջնորդ է հանդես եկել խաղաղության պայմանագրի կնքման համար, ոչ միայն խաղաղապահներ բերեց Լեռնային Ղարաբաղ, այլև սահմանապահներ տեղակայեց, որտեղ հնարավոր են նոր կոնֆլիկտային իրավիճակներ:

Սահմանապահները BBC-ին ասում են, որ տեղի բնակիչները ոչ թե Հայաստանի կառավարությունից, այլ իրենցից են տեղեկանում այն մասին, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարող են գնալ, ուր՝ ոչ։

«Ադրբեջանցիները վստահ գիտեն, ինչի են իրենք ուզում հասնել և մինչև վերջ կվիճեն յուրաքանչյուր վիճելի տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»,- ասել է ռուս սահմանապահը։

Նշվում է, որ երբ Ղարաբաղում մարտեր էին ընթանում, բազմիցս ասվում էր, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի հաջորդ թիրախը, հաղթանակի դեպքում, լինելու է Սյունիքը, քանի որ գրավելով այն հնարավոր կլիներ միավորել Ադրբեջանը ոչ միայն Նախիջևանի, այլ նաև Թուրքիայի հետ: Նշվում է, թե գոնե հիմա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Սյունիքի վրա, բայց համաձայն Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղության համաձայնագրի, այդ վայրերով պետք է անցնի մի ճանապարհ, որը, այնուամենայնիվ, Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ:

Հիշեցվում է, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներից կազմված միջկառավարական հանձնաժողովի մասին, որն «աշխատում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման «ճանապարհային քարտեզի» վրա»:

«Սթրես կա հայրենիքի մի մասի կորստից, պարտված պատերազմից: Եվ այն դեռ չի անցել, շատ ավելի շատ ժամանակ է պետք», - BBC-ին ասել է մարզային պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է  անանուն մնալ:

BBC-ն լայնածավալ հոդվածում ներկայացնում է մարդկային պատմություններ։ Նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից 800 մարդ տեղափոխվել է Կապան, իսկ 4700-ը՝ ամբողջ Սյունիքի մարզ: Ութ ընտանիքներ, ովքեր լքել են Հադրութը, Կովսականը  (Զանգելան), Մինջիվանը (գյուղ Զանգելանի շրջանում) այժմ ապրում են Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցում:

«Չորրորդ օրը Պուտինն առաջարկեց դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանն ասաց, որ կպայքարի մինչև վերջ: Եվ հիմա ի՞նչ է մնացել Լեռնային Ղարաբաղից», - վրդովված ասում է  Վալերի Գասպարյանը, ով ստիպված է եղել լքել Հադրութը, որտեղ ապրել է 20 տարի: Նրա ավագ որդին շարունակում է ծառայել Լեռնային Ղարաբաղի բանակում, կրտսերը մասնակցել է ռազմական գործողություններին և վիրավորվել:

Թե որքան ժամանակ նրանք պետք է այստեղ անցկացնեն, Գասպարյանը չգիտի. «Շնորհակալություն այն բարի մարդուն, ով մեզ այստեղ տեղավորեց, այլապես ստիպված կլինեինք գիշերը անցկացնել բաց երկնքի տակ նման եղանակին»:

BBC-ի հարցին, թե այժմ ինչից են առավել անհանգստանում տեղահանվածները, թոշակառու Գասպարյանն ասում է, որ այժմ ամենակարևորը գերիներին տուն վերադարձնելն է:

«Մահացածների որոնումը և գերիների վերադարձը պատերազմի ավարտից երեք ամիս անց շարունակում են մնալ երկրի ամենացավոտ թեմաները: Անհրաժեշտ է նաև բոլոր միգրանտներին նոր տներ տրամադրել»,- գրում է BBC-ն։

«Լավ, դու հանձնեցիր Լեռնային Ղարաբաղը: Բայց ինչու՞ ես հիմա հանձնում Զանգեզուրը: Սա է Հայաստանի սիրտը: Այն, ինչ ասում են թուրքերը, նա անմիջապես ասում է. «Այո, ես պատրաստ եմ անել»», - վրդովված է Գասպարյանը՝ Փաշինյանի վարքից, գրում է BBC-ն։

Անդրադարձ է կատարվում երկու մասին բաժանված Շուռնուխ գյուղին։

Շուռնուխում բնակվում է շուրջ 80 մարդ, կա 35 տուն, դեկտեմբերի վերջին այստեղ ժամանեց մի պատվիրակություն, որի կազմում էին երեք ադրբեջանցի գեներալներ, մեկ ռուս և հայկական բանակի փոխգնդապետ: Բնակիչներին տեղեկացվել է, որ 11 տուն այժմ գտնվում է Ադրբեջանում, և դրանք պետք է ազատվեն:

«Այս գեներալներից մեկը ձեռքերը դրեց կոնքերին և ասաց ինձ. «Սա արդեն ադրբեջանական հող է»: Իսկ մեր կողմից ներկա է միայն փոխգնդապետ, որը լռում է: Գիտե՞ք դա ինչ նվաստացում էր»,- ասում է գյուղապետ Հակոբը, որը ստիպված լքել է իր տունը և ընտանիքի հետ տեղափոխվել գյուղապետարանի շենք:

Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տներից մեկի տանիքում ադրբեջանական զինուժը տեղադրել է տեսախցիկ և դրա օգնությամբ վերահսկում են իրավիճակը գյուղում, և երբ տեսնում են, որ լրագրողներն այստեղ են եկել ինչ-որ բան նկարելու, դիմում են այնտեղ հերթապահող ռուս սահմանապահներին։

BBC-ն զրուցել է նաև Վարդենիսի քաղաքապետի հետ։ Նշվում է, որ պատերազմից առաջ Վարդենիսով անցնում էր մի նոր ճանապարհ, որը Երևանը կապում էր Ստեփանակերտի հետ: Այն Լեռնային Ղարաբաղ հասնելու ամենաարագ ճանապարհն էր, ուստի տեղացիները, զբոսաշրջիկները և տարածաշրջան այցելող լրագրողները դրանից էին օգտվում: Երբ Հայաստանը պարտվեց պատերազմում, Վարդենիսը տարանցիկ քաղաքից վերածվեց փակուղու, ճանապարհի երթևեկությունը կտրուկ ընկավ, հյուրանոցները, խանութները, սրճարաններն ու բենզալցակայանները սկսեցին փակել:

Քաղաքապետը պատերազմի արդյունքում Վարդենիսի տնտեսական կորուստները գնահատում է տարեկան 500-700 միլիոն դրամ (1,1-1,3 միլիոն դոլար): Նշվում է Սոթքի ոսկու հանքի մասին, որի մի մասը ևս անցել է Ադրբեջանին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}