Քաղաքական 12:00 01/03/2021 Հայաստան

Չալաբյան. Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա

«Ազգային օրակարագ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման սկզբից ի վեր, սա առաջին և միակ այդպիսի գործողությունն է, մինչ այդ նա ստորագրել է իրեն ներկայացված կադրային փոփոխությունների ցանկացած առաջարկ, նույնիսկ առավել հակասականները։

Այս աննախադեպ քայլը, սակայն, հստակ բացատրություն ունի՝ Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։

Թվում է, թե ՀՀ Նախագահի կտրուկ խոսքը պետք է սթափեցնող լիներ մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, և նա իր իսկ ձեռքով հրահրած ճգնաժամից պետք է փորձեր խելամիտ փոխզիջումային ելքեր որոնել։ Սակայն արի ու տես, որ նա նույնիսկ ժամանակ չվերցրեց վերլուծելու նախագահի ուղերձը, տառացիորեն մեկ ժամում հետ ուղարկեց նրան իր աղետաբեր առաջարկը, և շտապեց իր կողմնակիցներին հրավիրել հանրահավաքի՝ այն էլ չարագուշակ մարտի 1-ի օրը։

Այս հանրահավաքի նպատակը մեկն է՝ ճնշում գործադրել բանակի, նախագահի և հեռանկարում նաև Սահմանադրական դատարանի վրա, և ավարտի հասցնել Հայոց բանակի գլխատման կործանարար, և մեծ հավանականությամբ մեր ոխերիմ թշնամիների կողմից խրախուսվող պլանը, որոնց համար հայոց բանակը կոկորդին նստած ոսկոր է։

Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ այսօր նա այլևս դուրս չի գալիս նախկինների դեմ, կոռուպցիայի ու թալանի դեմ, ընտրակեղծարարության դեմ՝ այսօր նա դուրս է գալու սեփական բանակի դեմ։ Բանակի, որն ամենաժողովրդական կառույցն է այսօր, որի ղեկավարների ճնշող մեծամասնությունն այսօր պարկեշտ, իրենց կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, դրա համար նաև սեփական արյունով հատուցած մարդիկ են։

Բանակի, որն մեր պետության ողնաշարն է, որի կազմալուծման մասին են երազում մեր թշնամիները, որոնք պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան դրան հասնել, իսկ հիմա փորձում են դա անել իրենց ներքին կամակատարների ձեռքով։

Մնալով առանց մարտունակ բանակի, մենք կմնանք մերկ ու անպաշտպան, և հաջորդ անգամ թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա։ Ուստի եթե մտածում եք ձեր և ձեր երեխաների վաղվա օրվա մասին, այսօր ձեր գործողություններով մի գլխատեք մեր հայոց բանակը։

Թող քաղաքական գործիչները իրար մեջ հարաբերություններ պարզեն, ի վերջո դրա համար կան ընտրություններ, իսկ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից, լծվի իր կարողությունների վերականգման և հզորացման գործին, պաշտպանի մեր բոլորիս խաղաղ կյանքի իրավունքը։ Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ, և ես կոչ եմ անում այդ ընտրությունը կատարել հոգուտ մեր հերոսական բանակի և մեր անվտանգ ապագայի»։

ՄԻ՛ ԳԼԽԱՏԵՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի...

Опубликовано Avetik Chalabyan Воскресенье, 28 февраля 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:21
Հրաչ է, Հրաչուհի է, թող գա այնտեղ ապացուցի, որ Հրաչուհի չէ․ Վահե Հակոբյանը Հրաչ Հակոբյանին բոքսի հրավիրեց
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի գործը քննող դատարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում, լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն
Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խմբի «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մխիթար Զաքարյանի գործն իրավական առումով որևէ հենք չունի․ պատգամավոր
Երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում և արդարացիորեն մարդիկ իրենց  բողոքն արտահայտեցին, դրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդար։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ազատության հրապարակից մեկնարկել է ջահերով երթը
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:  Երթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:31
Արա Այվազյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 23-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Մեղրիի համայնքապետի տեղակալն ազատ է արձակվել. փաստաբան
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մեղրիի քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հայտնեց փաստաբան Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ի աջակցություն Մեղրիի քաղաքապետի՝ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ
Ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների՝ քաղաքացիները հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու․ Արարատ Աղաբեկյանը դուրս եկավ ՔԿ-ից
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Փնտրեք ձեզ ձեր բարեփոխումներում»․ Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել՝ «Փնտրեք ձեզ ձեր բարեփոխումներում» վերնագրով։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Boeing 737-300 օդանավը Թեհրանի օդանավակայանից այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոց»-ում. ՔԱԿ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածել է հայտարարություն «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»  ավիաընկերության Boeing 737-300-ի վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
18:19
ԱՆ-ն հրապարակել է Գետահովիտում սննդային թունավորման հետազոտության արդյունքները
Ապրիլի 19-ին Գետահովիտ համայնքի 4 բնակիչ (նույն ընտանիքի անդամներ' հայր, մայր, որդի և դուստր) սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ շտապ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայ մարզիկները մասնակցում են Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացքի մեջ է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Անկախ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառության շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:51
ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 19-23-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
17:43
23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն:...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայի զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի. Կարեն Իգիթյան
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանն այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրգործով կազմվել է քննչական խումբ
ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին
Սուպերլիգայի հիմնադիր ակումբները կարծես թե զերծ են մնում ՈւԵՖԱ-ի պատժից: Այս մասին հայտնում է AS-ը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գեղամ Նազարյան. Մակունց ո՞նց ես ապրում
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է. «Լրագրողի հարցին՝ կնշեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հրապարակվել է ԱԱԾ տնօրենի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից մի հատված
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից մի հատված ու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Դատախազության դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով քրգործ է հարուցվել
Դատախազության շենքի դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
16:53
Միքայել Մինասյան. Նիկոլն իսկապես աննախադեպ է, նա աննախադեպ վիժվածք է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք...
Աղբյուր` Panorama.am
16:46
«ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
Երևանի Պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարություն
Աղբյուր` Panorama.am
16:32
Փաստաբան. Գորիսի համայնքապետարանի աշղեկը հենց նոր ազատ արձակվեց
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. ««Սյունիքի գործ»-ով մյուս վստահորդս' Ա.Հայրապետյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռոբերտ Քոչարյանը. Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար
«Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու։ Գիտակցում եմ, որ այդպես է լինելու, և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» ( անցանկալի անձ)  է հայտարարել, նրանք...
Աղբյուր` Panorama.am
16:10
Իզմիրլյանի անվան մանկատան սանի մահվան հետքերով. Իրավապահները տեղյակ չեն
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի սաներից մեկը՝ Ա. Զախարյանն օրեր առաջ մահացել է։ Նրա մահվան մասին իրավապահ մարմինները որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ծիծեռնակաբերդում այսօր կհնչի Վերդիի «Ռեքվիեմ»-ը
Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}