21 միլիոն VPN օգտագործողի տվյալների բազան հայտնվել է համացանցում
Android-ի համար անվճար VPN հավելվածների 21 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել է ինտերնետում: Դրանց թվում են Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի եկրների օգտվողների տվյալները: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով CyberNews-ի կիբերանվտանգության մասնագետներին:
Տվյալների բազան բաղկացած է էլփոստի հասցեներից, գաղտնաբառերից և հաճախորդների ծառայություններ կատարած մուտքերից, ինչպես նաև նրանց բջջայինների և վճարումների տվյալներից: Նման արտահոսք տեղի է ունենում երկրորդ անգամ: Այսպիսով, GeckoVPN, SuperVPN և ChatVPN հավելվածների օգտատերերի բազաները հայտնվել են համացանցում:
«Այս անգամ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել գաղտնի տեղեկատվության հետ վարվելու ակնհայտ անփութության պատճառով»,- մեկնաբանել է «Ինտերնետ որոնող» ընկերության հիմնադիր Իգոր Բեդերովը:
Նա նաև ավելացրել է, որ միայն նվիրատվություններն այսօր կարող են ապահովել անվճար VPN-ների ֆինանսավորումը: Եթե այդ ծառայությունները դրանց պակաս ունեն, նրանք կարող են վաճառել օգտատերերի տվյալները:
«Հանրային VPN-ից օգտվողները պետք է հասկանան, որ մատակարարի վրա հարձակման կամ տեղեկատվության արտահոսքի դեպքում նրա բոլոր տվյալները ռիսկի տակ կլինեն»,- ասում է «Ինֆոսեյկյուրեյթ ընդ Սոֆթլայն» ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Սոլոդովնիկովը:
VPN ծառայությունների հիմնական օտվողները այն երկրներից են, որտեղ պետությունն իր քաղաքացիների համար արգելափակում է ինտերնետային ռեսուրսները: