Նեթանյահուն մեղադրում է Իրանին Օմանի ծոցում իսրայելական նավի վրա պայթյուն կազմակերպելու մեջ
Իրանը, անկասկած, կանգնած էր այս միջադեպի ետևում, երբ իսպանական ընկերության պատկանող MV Helios Ray բեռնանավը վնասվել է Օմանի ծոցում: «Ինտերֆաքսի» հրապարակած լուրում ասվում է, որ երկուշաբթի ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Իսկապես, դա իրանական օպերացիա էր: Միանշանակ պարզ է»,- վարչապետի խոսքերը մեջբերել է «Jerusalem Post»-ը:
Ըստ պարբերականի՝ Նեթանյահուն սակայն ուղղակիորեն չի ասել՝ արդյո՞ք Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի այս միջադեպի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է Իրանին միջուկային զենք ունենալը թույլ չտալու իր վճռականության մասին:
«Մենք հարված ենք հասցնում Իրանին ողջ տարածաշրջանում»,- հավելել է վարչապետը:
Պարբերականը նշում է, որ այս հայտարարությունները հնչել են կիրակի երեկոյան Նեթանյահուի՝ «Իսրայելի հեռարձակման կորպորացիա»-ին տված հարցազրույցում, նախքան Դամասկոսի հարավային հատվածին հրթիռային հարվածների մեջ Սիրիայի կողմից Իսրայելին մեղադրելը: Իսրայելը չի հաստատել իր մասնակցությունն այս գործողություններին:
Ըստ MV Helios Ray-ի՝ պայթյունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ Բահամյան կղզիների դրոշով նավն անցել էր Օմանի ծոցով: Անձնակազմի անդամները չեն տուժել: Նավը հետագայում վերանորոգման նպատակով ժամանել է Դուբայ:
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ: Կարծիքներ են հայտնվել ականի պայթյունի և հրթիռային հարձակման մասին: Փորձագետները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածության սրման ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ