Արսեն Բաբայան. Պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել Նիկոլի ստեղծած այս մղձավանջին
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին, ոստիկնաապետին, ԱԱԾ տնօրենին.
«Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել),
պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել նիկոլի ստեղծած այս մղձավանջին: Դուք կարող եք մեկ քայլով ժողովրդին վերադարձնել երբեմնի խաղաղությունը, ներդաշնակությունն ու միասնականությունը:
Մեկ անգամ էլ մտածեք, խորը մտածեք... դեռ շանս ունեք փրկելու իրավիճակը:
Տղերք, միացեք մեր անվտանգության ու խաղաղության հիմնական երաշխավորին, միացեք հայոց պարծանքին, հայոց բանակին:
Տղերք, կյանքից թանկը՝ պատիվն է, իսկ պատվից թանկը՝ Հայրենիքը:
Մի ուշացրեք, հետո ինքներդ եք ձեզ մեղադրելու»։
Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել),...
Опубликовано Arsen Babayan Воскресенье, 28 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վալերիյ Օսիպյանը ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Hraparak.am
- Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում
- Սայաթ Շիրինյանը՝ ոստիկանապետին. Ենթականերիդ սպանդի մի ենթարկի
- Բաղրամյանից կոչ ոստիկանապետին. «Պետականությունը վեր դասիր այս շիզոֆրենիկից»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին