Սրանք ստիպողաբար ու սպառնալիքների ներքո մարդկանց հանրահավաքի են բերում. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Բազմաթիվ ընկերներ ինձ փորձում էին համոզել, թե ճիշտն արագ արտահերթ ընտրությունների գնալն է: Նրանցից շատերը միամտաբար կարծում էին, թե սրանք չեն օգտագործելու վարչական ռեսուրսն ու արդյունքներն ընտրության չեն կեղծելու:
Լավ է, որ սրանք որոշեցին այսօր հանրահավաք անցկացնել: Լավ է նախ այն պատճառով, որ բացահայտ ցույց տվեցին վարչական ռեսուրսի կիրառման ստորության աննախադեպ աստիճանը:
Երկրորդը՝ լավ է այն պատճառով, որ այսօր վերջնականապես կտեսնենք, թե շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանում որքան աջակցություն ունեն սրանք:
Սրանց այս հանրահավաքին մասնակցելու են շատ ավելի մարդիկ, քան ընտրություններին ձայն են տալու: Սրանք ստիպողաբար ու սպառնալիքների ներքո մարդկանց հանրահավաքի են բերում: Սրանք իրենց ամբողջ ուժով լծվել են հրապարակը լցնելու գործին:
Այսքանից հետո պետք է առնվազն 100 հազար մարդ հավաքվի Հանրապետության հրապարակում, որից իրենց օգտին քվեարկելու է հազիվ 50 հազարը»։
Հարակից հրապարակումներ`
- Շարժումը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին
- ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
- «Փաշինյանը վարչական ռեսուրսներն օգտագործելով ինչ-որ կազմակերպված խմբեր է դուրս բերել պետությանու ժողովրդի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ