Ադմինիստրատիվ ռեսուրսի այսչափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել... Համբարյան
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ ինչպես են Գյումրիից ավտոբուսներով մարդկանց տեղափոխում Երևան, որպեսզի վերջիններս մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։
«Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05֊ին)
Ադմինիստրատիվ ռեսուրսի այսչափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել...
Այն ինչ տեղի է ունենում` Նիկոլի միտինգի մասսովկան ապահովելու ուղղությամբ խայտառակության և անամոթության վառ օրինակ է...
Ըստ Գյումրիում տարածվող լուրերի մեծ քանակությամբ ոստիկաններ են տեղափոխվել Երևան` Նիկոլի միտինգին մասնակցելու նպատակով...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսներով , ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա...»
- Կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը. ակցիա
- Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան