Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք. Մարուքյան
«Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք՝ ցրե՛ք խորհրդարանը և գնանք ընտրությունների»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ իր առաջարկը մեծ ընկալում ունի հասրակաության մեջ, այն է՝ աջակցում են բանակին հանգիստ թողնելու և արտահերթ ընտրությունների գնալու գաղափարը:
Ըստ Մարուքյանի՝ իշխանությունն ունի զիջումների գնալու գործիքակազմ, որը ընդդիմությունը չունի:
«Ժողովրդին ներկայացնել, թե այն մեկ մարդու՝ Օնիկ Գասպարյանի հարց է, սուտ է, բանակի ամբողջ ղեկավարությունը ստորագրել է այդ փաստաթղթի տակ, 40 մարդու չեն կարող ազատել ծառայությունից»,- հայտարարեց Մարուքյանը և կրկնեց իր առաջարկը. «Ես առաջարկում եմ՝ բանակին հանգիստ թողեք, թող զբաղվի բանակի վերականգնման գործով, իսկ մենք քաղաքական գործիչներով գնում ենք արտահերթ ընտրությունների»
Ըստ պատգամավորի՝ եթե Օնիկ Գասապարյանի հրամանագիրը ուժի մեջ մտնի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու, հետևաբար Փաշինյանին առաջարկում է կես ճանապարհից հետ դառնալ:
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունն ամեն վայրկյան կարող է ցրել խորհրդարանը, եթե մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել ապա իրենք ասում են որ չեն առաջադրելու:
Պատգամավորը հայտարարեց, որ համաձայն է նաև իշխանության հետ հակասահմանադրական գործարքի գնալ՝ հուշագիր ստորագրել չառաջադրվելու մասին, եթե հանգիստ թողնեն բանակին:
«Իշխանությունն արտահերթ ընտրություններ երբեք էլ չի ուզեցել անցկացնել, նրանք բոլոր ամբիոններով ձեզ ներկայացնում են սուտ տեղեկատվություն, որովհետև գիտեն, որ պարտվելու են»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը և հիմնավորեց, որ դրանով իշխանություններն ուզում են որքան հնարավոր է երկար երկիրն այս ձևով պահել, իրենց օպոնենտների նստացեն բանտերը և հետո նոր անցկացնեն ընտրություններ:
«Բայց քանի որ պոտենցիալ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, դա էլ իրենց մոտ չի ստացվում՝ հետևաբար տակը մնացել է այս ղալմաղալը» ,- եզրակացրեց պատգամավորը
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մարուքյանը նկատեց, որ իշխանությունները նախագահի իմպիչմենտի գործընթաց չեն կարող իրականացրել, քանի որ խորհրդարոնւմ 88 ձայն չունեն:
Էդմոն Մարուքյանը նաև դատապարտեց իշխանական հանրահավաքին վարչական ռեսուրսներ ներգրավելը. «Մարդիկ, որոնք ժամանակին դատապարտում էին վարչական ռեսուրսի կիրառումը, հիմա բոլոր ուժերով վարչական ռեսուրս են կիրառում այն էլ ցույցի բերելու համար, ոչ թե ընտրությունների»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում