Վազգեն Մանուկյան. Տեր Կյուրեղը մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր
Ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Տեր Կյուրեղ քահանայի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:
Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։
Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։
Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ»։
ՑԱՎԱԿՑԱԳԻՐ Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ...
Опубликовано Հայրենիքի փրկության շարժում Понедельник, 1 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին