Քաղաքական 11:43 01/03/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Արյան կոմերսանտը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։

Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր  լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։
Եթե գոնե պատերազմից հետո շուտ գնացած լիներ, երկրում արդեն վիճակը կայունացած կլիներ, ու մենք՝ ժողովուրդ թե պետություն, Հայաստան թե սփյուռք, զբաղված կլինեինք մեր վերքերը բուժելով։ Բայց չէ, նա կա ու նա նոր արյուն է պլանավորում։
Նա դարձել է իր արյան գերին։ Նա վախից չի կարողանում մնալ իր աշխատասենյակում, շրջապատում է իրեն մարդկային վահանով ու ժպիտը դեմքին շրջում է փողոցներով, անդադար միտինգ ու երթ անում։

Քանի նա կա՝ նոր արյան հնարավորությունն ամենօրյա վտանգ է՝ ներսից, թե հարևան պետություններից։

Հանուն Հայաստանի Հանրապետության՝ նրան պետք է տալ անվտանգության երաշխիքներ՝ պետության անունից, բանակի, նախագահի, ընդդիմության անունից, պետք է տալ անձնական երաշխիքներ, միայն թե՝ արագ և խաղաղ հեռանա։ Զսպելով բոլոր էմոցիաները, արդար պահանջները, այնուհանդերձ նրան պետք է տալ այդ երաշխիքները։ Պետության շահը դա է պահանջում։Պայմանով՝ հեռանալ արագ և խաղաղ։                     

                                 Չպետության ղեկավարը

Նա Չպետության ղեկավարն է։ Պետությունն ու նա անհամատեղելի գաղափարներ են։ Նրա հրապարակային տեքստերը, նրա գործողությունները, ձևակերպումները, սեփական ժողովրդին ու արտաքին աշխարհին ուղղված մեսիջները պետականության հետ անհամատեղելի են։

Նա ժողովրդի մի մասի մոտ արթնացրել է Չպետության գենետիկ հիշողությունը, ու այդպես իրար հետ դաշինք են կնքել, սիմբիոզ կազմել։ Ինչպես 2018-ի վառվռուն աչքերով փողոց փակած սերնդին երկու տարի հետո կոտորեց իր կողմից հրահրված պատերազմում, նույնն անելու է նաև այսօր իրեն սատարող 10-15 տոկոսի հետ։ Բայց Չպետության ժողովուրդը դա դարձյալ չի հասկանալու։

Նա մեր Չպետության սիմվոլն է։ Մեր պայքարը հիմա Պետության և Չպետության գաղափարների մեջ է։ Մեր պայքարի հաղթանակի կամ պարտության արդյունքը շատ հստակ է։ Սա փորձենք բացատրել հանրության՝ մշտական դիտորդ զանգվածին։ Չպետությանը հնարավոր է հաղթել միայն պետականության գործիքներով՝ պետական ինստիտուտներ՝ բանակ, նախագահ, պետական կառույցներ, գիտակից սոլիդ հասարակություն, մտավորականություն, հանրային ինստիտուտներ, եկեղեցի, սփյուռք։
Նրան պետք է տրվեն խաղաղ հեռանալու երաշխիքներ, որովհետև մեր նպատակը նա չէ։ Մեր նպատակը պետությունն է։

Եվ շատ պարզ պետք է հասկանալ ու հանրության դիտորդ հատվածին  բացատրել մեր հեռանկարը։

Չպետության հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք 2014 թվականի Սինջարի եզդիների ճակատագիրը։ Սահմռկեցուցիչ մի ցեղասպանություն, որը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի, դեմոկրատական Եվրոպայի, ԱՄՆ-ի աչքի առաջ ու «Սկանդինավյան խաղաղապահների» միֆական հնարավորության պայմաններում։ Իսկ գիտե՞ք, թե տեխնիկապես ինչպես էր. սկզբում հարձակվել են Իսլամական պետության զինյալները (մեր պարագայում դա լինելու են ադրբեջանական միավորներ), կոտորել տղամարդկանց, կանանց և երեխաներին գերեվարել... 

Հազարավոր եզդիներ կարողացել են փախչել և թաքնվել սարերում, և նրանց թվացել է, թե փրկվել են, բայց կարճ ժամանակ անց ենթարկվել են Թուրքականբանակի  F-35-ների ռմբակոծությանը՝ 21-րդ դարում, ՆԱՏՕ-ի անդամ պետության ինքնաթիռներից։ Բոլորի աչքի առաջ։ Ու ի՞նչ. Ու ոչինչ։ Հետո եզդի ակտիվիստներին տվեցին Նոբելյան մրցանակ, Սախարովի մրցանակ ու էլի մի քանի մրցանակներ՝ խաղաղության և իրավապաշտպանության համար։

Հիմա պետք է լինել առավելագույնս անկեղծ. եթե մենք բոլորս չենք կարողանում հաղթել Պետության և Չպետության պայքարում, ու Չպետության ղեկավարը շարունակում է կառավարել, ապա գուցե ավելի ազնիվ է՝ մեր ընտանիքները, կանանց և երեխաներին,  դուրս հանել Հայաստանից։ Սա արտագաղթի կոչ չէ, որովհետև դա արտագաղթ չէ, ուղղակի պետք է լավ հասկանանք, որ երբ մեկ հոգին ինչ-որ մի ձևով կարողանումէ  հաղթել բոլորին, ապա պետությունը չի կարող չփլուզվել,  իսկ այդ պայմաններում ցանկացած արհեստական պատրվակով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումը մի խաղաղ օրվա թեմա է։ Ինչպես սեպտեմբերի 27-ին։

Հայ ժողովուրդը սեփական ճակատագրի նկատմամբ իր սահմռկեցուցիչ անտարբերությամբ այսօր դարձել է քաղաքակրթական էքսպերիմենտ։

Վերջին մեկ տարում Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր, որ գնալու են պատերազմի, «պատժելու են» մեզ՝ մեր իսկ սխալների համար։ Հայ ժողովուրդը չլսեց ու ոչ մի հետևություն չարեց. եղավ պատերազմ, եղան ահռելի քանակի զոհեր, եղավ պարտություն։

Հիմա հայկական բանակն արդեն չի լռում, տագնապի ձայն է հնչեցնում. «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», սա մեր անվտանգության միակ երաշխավորի՝ հայկական բանակի, նրա ղեկավար կազմի, բոլոր առանցքային դեմքերի բառերն են։

Ի՞նչ է ստացվում. իր անվտանգությանը սպառնացող իրական վտանգի շուրջ հայ ժողովուրդը չի լրջանում, չի լսում ո´չ թշնամու նախազգուշացումները, ոչ անգամ՝ սեփական բանակի տագնապի ազդանշանները։

Կրկնում եմ. կամ մենք շատ արագ, շաբաթների ընթացքում սկսում ենք կայունացնել պետության վիճակը, ունենում ենք նոր, էֆեկտիվ իշխանություն և Ռուսաստանի հետ գրագետ, ինտենսիվ աշխատանքի շնորհիվ մեծացնում անվտանգության մակարդակը, կամ ավելի ազնիվ է կանանց և երեխաներին նախապես հեռացնել Հայաստանից»։

 

                             

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}