Քաղաքական 12:53 01/03/2021 Հայաստան

Ո՞ր կողմ էին ուղղված «մարտի 1-ի» գործի սլաքները, և որտեղի՞ց էր փչում Նիկոլի քինախնդրության քամին. Yerevan.today

Yerevan.today-ը գրում է՝ նախքան Արցախը կործանելը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգելը, նախքան ներկայիս շարունակական ողբերգությունն ու աղետը «վճռական սխալներով» կազմակերպելը, Նիկոլ Փաշինյանը նաև արյամբ ապականեց գարնան առաջին օրը: Դա 2008-ի մարտի 1-ի երեկոյան էր: Հենց այն ժամանակ, երբ Փաշինյանը հրահրիչ հայտարարություններով ավելի ու ավելի էր շիկացնում իրավիճակը Մյասնիկյանի արձանի մատույցներում, ոգևորում էր ոստիկանության ուժերի հետ բացահայտ բախումները, անկեղծորեն գոռում էր, որ իր «հոգին փառավորվում» է այդ ամենից:

«Ինչ էլ ասվի, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի արյան մեղքը Նիկոլ Փաշինյանի ու մյուս հրահրիչների վրա է: Եվ հակառակ պարագայում, եթե այդ հրահրիչները չլինեյին, ընդիմության այլ գործիչների և ոստիկանության միջև արդեն պայմանավորվածություն կար, հանրահավաքը տեղափոխել Մատենադարանի մոտ, իսկ այնտեղ այդ բողոքի ցույցերի ընթացքն այլ տրամաբանությամբ կընթանար։

Այլ տրամաբանությունը հուշում էր, որ հնարավոր կլիներ այնտեղ շարունակել անցկացնել հանրահավաքներ, բողոքի ձայնը լսելի դարձնել և մի գուցե իշխանությունը կոմպրոմիսի գնար, և մենք մարտի 1-ը կհիշեյինք որպես սովորական գարնան առաջին օր։ Բայց ոչ, հրահրիչները, այլ սցենարով էին եկել։ Առհասարակ, կոշտ ու հստակ մոտեցման դեպքում, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա պետք է բանտում իր պատիժը կրելիս լիներ՝ ծանրագույն հետևանքներով զանգվածային անկարգություններ հրահրելու, սահմանադրական կարգի բռնի տապալման փորձի մեղադրանքներով:

Այո, դատավճիռ եղել է նաև կոնկրետ իր նկատմամբ, սակայն Փաշինյանին համաներմամբ ազատ արձակեցին, կհիշեք: Մի նրբերանգ էլ. դատապարտված անձը համաներմամբ ազատ է արձակվում միայն իր համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր մեղավորությունը, հակառակ դեպքում չէր կարող համաներվել:

Երբ մոտ 3 տարի առաջ այդ անպատասխանատու, ստախոս, արկածախնդիր ու արյունռուշտ չարիքը, այնուամենայնիվ, զավթեց Հայաստանի իշխանությունը, սպասելի էր, որ նա անձնական քենից դրդված, հետապնդումներ է սկսելու իրեն դատապարտած ու բանտ նստեցրած գործիչների նկատմամբ:

Կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանը, արդեն որպես վարչապետի պաշտոնն զբաղեցնող, քաղաքական հետապնդումներ կսկսի, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով թույլ չեր տվել անել այն, ինչ իրենք արեցին 10 տարի հետո և այն ինչի բերեցին, ապացուցում է, որ այս ամենը դեռ այն ժամանակ պետք է լիներ: Այդպես էլ եղավ: Բայց մոտ երկուսուկես տարի առաջ շատերս դա գնահատեցինք որպես մանր անձնավորության քինախնդրության դրսևորում: Ու չնայած դա ճիշտ գնահատական էր, բայց, ինչպես դեպքերի ընթացքը ցույց տվեց, ամբողջական պատկերը չէր արտացոլում:

Մոգոնվեց մի շինծու, «մատից ծծած» գործ, որը լրահոսում բնորոշվում է որպես «մարտի 1-ի նոր գործ» կամ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ»: Մի «գործ», որի ամենից դիպուկ բնորոշումը, դեռ երկուսուկես տարի առաջ հենց Ռոբերտ Քոչարյանն է տվել՝ «իրավաբանական աղբ»:

Ինչի՞ մասին է այդ «գործով» հիմնական մեղադրանքը: Այն մասին է, որ 2008-ի մարտի 1-ին, գործող ու բոլոր օրինական իրավասություններին համապատասխան գործած նախագահ Ռոբերտ Քոչայրանը և տվյալ շրջանում պաշտոնավարած մի շարք պետական ու ռազմական գործիչներ, իբր, տապալել են սահմանադրական կարգը: Մասնավորապես նրանով, որ մարտի 1-ի երեկոյան զանգվածային անկարգությունների սկսվելուց անմիջապես հետո արտակարգ դրություն հայտարարվեց, որի ապահովման պատասխանատվությունը բնականաբար դրվեց ուժային կառույցների վրա:

Բայց այս դեպքում հիմնական պահերից մեկն այն է, թե ովքեր են շինծու «գործով» մեղադրվում. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարարներ, նույնպես գեներալ գնդապետներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը:

Ակնհայտ է, որ այս շինծու «գործը» հորինված էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունը բավարարելու, ոչ միայն իր հիմնական հենարան լյումպեն զանգվածի ստոր կրքերին հագուրդ տալու համար: Դա կա, բայց աստիճանաբար ավելի ու ավելի ուրվագծվեց, թե ո՞ր կողմն են ուղղված այսպես կոչված՝ «մարտի 1-ի գործի» սլաքները:

Այդ մտացածին գործով Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Արցախի հարցում առավել քան հստակ դիրքորոշում ունեցող, Արցախի ազատագրական պայքարի ու կայացման գործում անուրանալի ներդրում ունեցած նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին հնարավորինս մեկուսացնելն էր»,- գրում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ, կամ՝ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}