Ստրասբուրգը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմի ընթացքում տուժած խաղաղ բնակչությանը
Ստրասբուրգի Քաղաքային խորհուրդը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմում տուժած բնակչությանը։
2021թ. փետրվարի 22-ի նիստի ընթացքում Ստրասբուրգի Քաղաքային Խորհուրդը միաձայն որոշում է կայացրել՝ 15 000 եվրո դրամական աջակցություն տրամադրել Ֆրանսիայում Հայաստանի համար բացված Տարածքային Իշխանությունների Արտաքին Գործողությունների Ֆոնդին՝ արցախյան վերջին պատերազմի ընթացքում տուժած խաղաղ բնակչությանն աջակցելու համար:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը հանգեցրեց մոտ 100 հազար փախստականների առկայության Հայաստանում, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ։
Քաղաքային խորհուրդը միանում է Ֆրանսիայի պետության ու բազում տեղական իշխանություններին, որոնք իրենց աջակցությունն են տրամադրել Հայաստանին, որի հետ պատմական ու մշակութային կապերը հատկապես ամուր են։