Քաղաքական 18:32 02/03/2021 Հայաստան

Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. ԱԳ նախարարը՝ դիվանագետներին

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին:

Հայկական պետականության կայացմանը զուգահեռ նորովի էր ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմնասյուներից մեկը հանդիսացող դիվանագիտական ծառայությունը:

Մենք միասնաբար անցել ենք երկար և մարտահրավերներով լի ճանապարհ:

Անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։

2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր ժողովրդի արժեքների և շահերի վրա: Մեզ համար բացարձակ արժեք է հայ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, հայրենի երկրում ապրելու և արարելու անկոտրում կամքը, և դրա ապահովման համար մենք առավել հետևողական և նպատակաուղղված պետք է  հետապնդենք մեր պետության շահերը:

Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն, ոչ թե ջլատեն մեր ուժերը, այլ ամրապնդեն Հայրենիքին նրա բարդ օրերում պատվով ծառայելու մեր կամքը:

Հարգելի գործընկերներ,

Անցած քսանինը տարիների ընթացքում մեր բոլորի ներդրած ջանքերի, վճռական ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կուռ և աներեր պահել Հայաստանի արտաքին գերատեսչությունը, շարունակաբար բարձրացնել նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ապահովել կադրային դիվանագետների սերնդափոխությունը: Այս առումով անգնահատելի ներդրում ունի Հայաստանի դիվանագիտական դպրոցը:

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը:

Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր գործընկերներիս հավատ մեր ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի»,-նշված է հաղորդագրությունում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը. «Հայրենիք» կուսակցություն
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը»։
Աղբյուր` Panorama.am
21:26
Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
«Ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Մենք պարբերաբար հիշեցնում ենք Ադրբեջանին Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում , մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Արիության մեդալով»
ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով են պարգևատրվել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Դատախազության շենքի մոտ լարված իրավիճակ է
Դատախազության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Քաղաքացիները փորձում են մտնել դատախազության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս՝ քաշքշելով...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
Շատ հստակ և օրենքի հիման վրա պահանջներ ունենք։ Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց  ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանրահավաքի մասնակիցները դատախազության մոտ են
Արամ Մանուկյանի արձանի մոտից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազություն։ Դատախազության մոտ ընդդիմադիր գործիչները ներկայացրեցին...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ես զգուշացնում եմ ձեզ այն բռնապետության մասին, որը դուք հենց հիմա կառուցում եք․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.  «2018-ի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը կներկայացվի դատարան․ Գայանե Պապոյան
Փաստաբան Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի գործուն մասնակցությամբ և...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել՝ ի աջակցություն սյունեցիների։ Մինչ հանրահավաքի մեկնարկելը,...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վենետիկի հանձնաժողով․ Ընտրական օրենսդրության փոփոխությունները ողջունվում են, բայց անհրաժեշտ են հետագա բարելավումներ
Եվրախորհրդի սահմանադրական իրավական փորձագետների մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը հրատապ համատեղ եզրակացություն են հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
18:37
ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հետախուզվողներ
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել Հայաստանի երկու քաղաքացի։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից...
Աղբյուր` Panorama.am
18:27
Եվրոպական երիտասարդական օլիմպիական 15-րդ ձմեռային փառատոնը կհետաձգվի
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն /ԵՕԿ/ և Ֆինլանդիայի ԱՕԿ-ը որոշել են հետաձգել առաջիկա դեկտեմբերին Վուոկատի քաղաքում նախատեսված եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Արշակունյաց պողոտայում մահվան ելքով պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օերնսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
18:11
ՄԻՊ. Անընդունելի են Սյունիքի մարզպետարանում Փաշինյանի արած հայտարարությունները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին»...
Աղբյուր` Panorama.am
17:59
Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց. Ռ. Հայրապետյան
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:45
Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին. Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, iLur.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, մեկնաբանել է. «Սադիզմի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը
Գորիսի  փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ի՞նչ գործ ունի Արփի Դավոյանը ԱԺ-ում, ոնց որ ես գնամ գինեկոլոգների կոնֆերանս վարեմ. Պետրոսյան
Նիկոլը որ մի տեղ գնում է, իրեն նսեմացնում են, հետո գալիս է ու սկսում վրեժխնդիր լինել մարդկանցից»,- քննչական կոմիտեի մոտ լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
17:09
Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Գայանե Պապոյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը:
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլի վերջը լինելու է Սյունիքում` սկսվեց Գյումրիից, կավարտվի՝ Սյունիքում. Հայկազուն Ալվրցյան
«Ինչո՞ւ նորից Նիկոլը Սյունիք գնաց, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, ինչն իրենց համար ուրախության օր է։ Եվ  իրենք իրենց տոնական օրվա...
Աղբյուր` Panorama.am
16:30
Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը Սյունիքից. Արման Աբովյան
«Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորն էլ Սյունիքի մարզից են:  Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ինքնակամ է ներկայացել:...
Աղբյուր` Panorama.am
16:24
Կա՞ որևէ մեկը, որն այլ բացատրության ունի այս խայտառակ վիճակին. Արման Սաղաթելյան
Նա խնդրեց ՔԿ մոտ ծառայություն իրականացնող փոխգնդապետին հեռացնել առանց տարբերանշանի, անձնական կրծքանշանի բոլոր ոստիկաններին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}